Ռուբիո. Թրամփ-Սի Ծինփին հանդիպման ամսաթիվը դեռ նշանակված չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+15.09 oC

Ռուբիո. Թրամփ-Սի Ծինփին հանդիպման ամսաթիվը դեռ նշանակված չէ

08:33 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման ամսաթիվը դեռ որոշված ​​չէ։ Այս մասին Salem News Channel-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ, որ այս հանդիպումը, ի վերջո, կկայանա, սակայն ամսաթիվը դեռ նախատեսված չէ, կարծում եմ, որ ժամանակը կգա»,- ասել է նա՝ պատասխանելով Թրամփի և Սի Ծինփինի հնարավոր հանդիպման մասին հարցին։

Երկուշաբթի օրը ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և չինացի այլ կարևոր պաշտոնյաներ մոտ ապագայում կայցելեն ԱՄՆ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները

16:00 20.03.2025

Մոսկվայում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Քննարկվել […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

15:58 20.03.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը: […] ...

Կկարգավորվեն միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները

15:55 20.03.2025

Կկարգավորվեն միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները

Կառավարությունն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, […] ...

Հայաստանի Հանրապետությունում կդրվի մշակութային աճուրդների դաշտի կայացմանը հիմքը

15:52 20.03.2025

Հայաստանի Հանրապետությունում կդրվի մշակութային աճուրդների դաշտի կայացմանը հիմքը

Կառավարությունը հավանություն է տվել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի […] ...

Ռուսաստանի ընտրանին խոշոր հաշվով հաղթել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 174-րդ տեղը զբաղեցնող հավաքականին

15:49 20.03.2025

Ռուսաստանի ընտրանին խոշոր հաշվով հաղթել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 174-րդ տեղը զբաղեցնող հավաքականին

Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում է անցկացրել Գրենադայի ընտրանու հետ և հաղթել 5-0 հաշվով։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկիրը զբաղեցնում է 174-րդ տեղը։ Վալերի Կարպինի գլխավորած թիմից աչքի են ընկել Արտյոմ Ձյուբան, Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովը, Զելիմխան Բակաևն ու Դանիիլ Ֆոմինը։ Ձյուբան դարպասի գրավումից հետո դարձել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկուն և […] ...

Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում

15:44 20.03.2025

Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում

Մարտի 20-ին, ժամը 08:44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական […] ...

BACK_TO_TOP