08:59 20.03.2025
Մարտի 20-21-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում Հունգարիան չի աջակցի ռազմական նպատակներով համատեղ փոխառություններին, այդ թվում՝ Ուկրաինայի համար զենքի արտադրությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ չորեքշաբթի երեկոյան Բելգիայի մայրաքաղաքում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի կողմից մշակված «ReArm EU» վերազինման եվրոպական ծրագրին, նա նշել է, որ «հարցն այն է, թե որտեղից կգան դրա համար գումարները»։
«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուրը պետք է անհրաժեշտ միջոցները ներդնի սեփական գանձարանից։ Չենք ցանկանում Եվրամիությունից համատեղ փոխառությամբ իրականացնել անհրաժեշտ ռեսուրսները։ Մենք չենք ցանկանում որևէ մեկին պարտք լինել»,- կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում MTI-ն։
19:00 20.03.2025
Էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում էՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Քննարկվել […] ...
18:52 20.03.2025
Մբապեն աջակցել է իր թիմակից Ադրիեն ՌաբիոյինՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Ադրիեն Ռաբիոյին: Լիգա 1-ի 26-րդ տուրի ՊՍԺ – «Մարսել» խաղում փարիզյան թիմի երկրպագուները վիրավորական պաստառներ էին պարզել թիմի նախկին խաղացող Ռաբիոյի ու նրա մոր հասցեին: «Ես խոսել եմ Ադրիենի հետ, նա ծանր է տանում այդ միջադեպը: Քչերը գիտեն, թե ինչ է ապրումների մասին է […] ...
18:44 20.03.2025
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Վրաստանի վարչապետին: «Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետեւենք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
18:36 20.03.2025
Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկումԵվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին: Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […] ...
18:26 20.03.2025
Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրումԲռնցքամարտը կընդգրկվի 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում։ Սա հաստատվել է Հունաստանի Կոստա Նավարինոյում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 144-րդ նստաշրջանում։ Բռնցքամարտը ներառված չէր 2028 թվականի Օլիմպիական խաղերի սկզբնական ծրագրում, որը հաստատվել էր 2022 թվականի փետրվարին ՄՕԿ-ի նստաշրջանի կողմից՝ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) հետ կապված շարունակական մտահոգությունների պատճառով։ IBA-ն այն ժամանակ ղեկավարում էր […] ...
18:21 20.03.2025
Քննարկվել են Գենտի համալսարանի հետ կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գենտի համալսարանի պատվիրակությանը՝ պրոռեկտոր, պրոֆեսոր Միեկ վան Հերրեեգեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և […] ...