Նեթանյահուն ամերիկացի սենատորին արծաթե փեյջեր է նվիրել՝ ի հիշատակ Լիբանանում գործողության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+15.09 oC

Նեթանյահուն ամերիկացի սենատորին արծաթե փեյջեր է նվիրել՝ ի հիշատակ Լիբանանում գործողության

09:10 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է ամերիկացի սենատոր Ջոն Ֆեթերմանին: Այս մասին հայտնում են կառավարության ղեկավարի գրասենյակից։

«Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետը և նրա կինը շնորհակալություն են հայտնել սենատոր Ֆեթերմանին և նրա կնոջը՝ պատերազմի սկզբից ի վեր Իսրայել պետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Վարչապետ Նեթանյահուն սենատոր Ֆեթերմանին նվիրել է արծաթե փեյջեր, որը խորհրդանշում է գործողությունը, որը փոխեց Լիբանանում մարտերի ընթացքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սենատորն, իր հերթին, Իսրայելի վարչապետին է նվիրել 1986 թվականին ամերիկյան թերթերից մեկի բնօրինակ հոդվածը, որը հրապարակել է Նեթանյահուի լուսանկարը Ֆիլադելֆիայում իր հանգուցյալ եղբոր՝ Ջոնաթանի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը, ով իսրայելական հատուկ նշանակության ուժերի փոխգնդապետ էր և մահացավ 1976 թվականին Ուգանդայի Էնտեբե օդանավակայանում պաղեստինամետ զինյալների կողմից պատանդներին փրկելու գործողության ժամանակ։

«Վարչապետին հուզել է սենատորի պատասխան նվերը»,-նշել են գրասենյակից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

18:36 20.03.2025

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին: Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […] ...

Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում

18:26 20.03.2025

Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում

Բռնցքամարտը կընդգրկվի 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում։ Սա հաստատվել է Հունաստանի Կոստա Նավարինոյում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 144-րդ նստաշրջանում։ Բռնցքամարտը ներառված չէր 2028 թվականի Օլիմպիական խաղերի սկզբնական ծրագրում, որը հաստատվել էր 2022 թվականի փետրվարին ՄՕԿ-ի նստաշրջանի կողմից՝ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) հետ կապված շարունակական մտահոգությունների պատճառով։ IBA-ն այն ժամանակ ղեկավարում էր […] ...

Քննարկվել են Գենտի համալսարանի հետ կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

18:21 20.03.2025

Քննարկվել են Գենտի համալսարանի հետ կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գենտի համալսարանի պատվիրակությանը՝ պրոռեկտոր, պրոֆեսոր Միեկ վան Հերրեեգեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և […] ...

Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում

18:14 20.03.2025

Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում

Մարտի 20-ին` ժամը 08:44-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական […] ...

Սպերցյանը ժամանել է Հայաստան՝ աջակցելու հավաքականին

18:06 20.03.2025

Սպերցյանը ժամանել է Հայաստան՝ աջակցելու հավաքականին

ՀՖՖ մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի ճամբար է ժամանել նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը Երևան է եկել՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։ Սպերցյանը «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով բաց է […] ...

SHANTNEWS

18:00 20.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP