08:05 20.03.2025
Մարտի 19-ին, ժամը 15:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ծիլքար գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։
14:56 20.03.2025
Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտելՄարտի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գետափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող՝ իրեն պատկանող ոչ բնակելի կիսակառույցի պատուհանը բացել ու գողացել են օդորակիչներ և շինարարական գործիքներ՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Մարտի 19-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Քրեական ոստիկանության Վայոց […] ...
14:50 20.03.2025
Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզումՔաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումները մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անցկացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասախոսություններ: Մասնավորապես՝ «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման իրականացումը» և ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Մեծամոր համայնքի Ջանֆիդա, Նոր […] ...
14:42 20.03.2025
Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբՏարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 20-ին գումարված նիստում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Հիմնական զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացվել են մի […] ...
14:35 20.03.2025
Կրեմլը Թուրքիայում բողոքի ցույցերը համարում է Անկարայի ներքին գործըԹուրքիայում բողոքի ցույցերը առիթ չեն դառնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցի համար։ Մոսկվան համարում է, որ դա Անկարայի ինքնիշխան խնդիրն է և չի միջամտի, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դա չի կարող լինել հեռախոսազրույցի առիթ: Սա Թուրքիայի ինքնիշխան խնդիրն է: Մենք միշտ ասել […] ...
14:29 20.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 20-22-ն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ […] ...