23:56 19.03.2025
Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ես ողջունել եմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծել եմ հաջորդ քայլերի կարևորությունը ստորագրման ճանապարհին: Այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- գրել է նախարարը։
Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը մարտի 12-ի պաշտոնական այցով Երևանում էր: ՀՀ ԱԳՆ-ում նա հանդիպում է ունեցել նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Արարատ Միրզոյան և Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:
Spoke with #Azerbaijani FM @Bayramov_Jeyhun, after having visited Armenia. I welcomed the agreement on the text of the AZE-ARM peace treaty, and underlined the importance of next steps towards signing. This agreement is crucial for lasting peace and stability in the region. pic.twitter.com/YkOFTtDTgj
— Caspar Veldkamp (@ministerBZ) March 19, 2025
00:59 20.03.2025
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունումՀայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր և համապատասխանաբար գտնվում են 2-րդ և 3-րդ հորիզինականներում: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4 միավոր և նույնպես գնտվում են առաջատարների շարքում: Հաջորդ խաղափուլը […] ...
00:55 20.03.2025
Տեղի ունեցավ Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը: «Մասնակցելու համար կարող եք գրել [email protected] էլ փոստին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:47 20.03.2025
Թրամփն ու Զելենսկին քննարկել են ուկրաինական ատոմակայանները ԱՄՆ-ի տնօրինությանը հանձնելու հնարավորությունըԱՄՆ-ը կարող է օգնել Ուկրաինային իր ատոմակայանների շահագործման հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի համատեղ հայտարարության մեջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։ «Նախագահ Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցերը: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է զգալի […] ...
00:38 20.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
00:30 20.03.2025
Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծՆախորդ տարի Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել՝ 1500 մետրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ոռոգման ցանցի բարելավումներով պայմանավորված՝ ընդլայնվել են կանաչապատ գոտիները: Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի՝ 2025 թվականին նախատեսված ծրագրերի շարքում տեղ են գտել մայր ջրագծերի կառուցման, հները նորերով փոխարինելու և վերազինելու աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:22 20.03.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք […] ...