20:36 19.03.2025
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բարդ հանդիպում է լինելու:
«Վաղը բարդ խաղ է լինելու մեզ համար: Հայաստանի դեմ մրցավեճը, այսպես ասած, դերբի է: Վստահ եմ, որ իմ թիմի բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ կլինեն վաղվա հանդիպմանն ու կկարողանան դրական արդյունքի հասնել»,-ասել է Սանյոլը:
Վրաստանի գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի նշանակմանը.
«Հիշում եմ նրան Հունաստանի հավաքականում աշխատելիս: Գիտեմ նաև, որ Ամստերդամի «Այաքսի» պես մեծ թիմում է պաշտոնավարել: Վստահ եմ, որ նրա նշանակումը լավ լուր է հայկական ֆուտբոլի համար: Հայաստանի հավաքականը վերջին 15-20 տարիներին միշտ տպավորել է: Վերջին շրջանը գուցե հաջող չէ, բայց կարծում եմ՝ նոր մարզիչը կարող է շտկել իրավիճակը»,-ասել է Սանյոլը:
Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին:
00:22 20.03.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին00:13 20.03.2025
Արտաշատում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան և «Tesla»-նՄարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են […] ...
00:04 20.03.2025
Երևանի թիվ 63 մանկապարտեզի բակը, ինչպես նաև այլ բակեր, շուտով կհանձնվեն շահագործմանԵրևանի մանկապարտեզներում մի շարք ուղղություններով աշխատանքներ են իրականացվում՝ ստեղծելով հարմարավետ միջավայր մեր փոքրիկների համար։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թիվ 63 մանկապարտեզի բակը, ինչպես նաև այլ բակեր, շուտով կհանձնվեն շահագործման։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 19.03.2025
Խաղաղության համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար. Վելդկամպը՝ ԲայրամովինՆիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Ես ողջունել եմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծել եմ հաջորդ քայլերի կարևորությունը ստորագրման ճանապարհին: Այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- գրել է նախարարը։ Նիդերլանդների ԱԳ նախարար […] ...
23:44 19.03.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 8-14-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 8-14-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Արարատ քաղաքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 9-ին, 10-ին և 14-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե […] ...
23:33 19.03.2025
Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: «Հարգելի՛ նախարար Վիեյրա, Նախևառաջ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հրավերի և այս այցի ընթացքում իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Մենք բարձր ենք գնահատում թե՛ Բրազիլի, թե՛ Ձեր անձնական հետաքրքրությունը՝ Հայաստանի հետ […] ...
23:25 19.03.2025
Գիգսի ռեստորանը փակվել է՝ խոշոր պարտքերի պատճառով«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգսի՝ Մանչեսթերում գտնվող ռեստորանը փակվել է, գրում է The Sun-ը: George’s Dining Room and Bar կոչվող ռեստորանը, որը բացել էր ուելսցին իր 2 ընկերների հետ 2014 թվականին, փակվել է խոշոր պարտքերի պատճառով: Հարկերից խուսափելու և վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով պարտքերի ընդհանուր չափը կազմել է 560 հազար ֆունտ ստեռլինգ: Անձնակազմի համար […] ...