19:09 19.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»:
22:37 19.03.2025
Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ20:44 19.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին22:29 19.03.2025
Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշովԻրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ ...
22:20 19.03.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներՄարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում՝ քարերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ողևորը տեղափոխվել […] ...
22:12 19.03.2025
Ադրբեջանը, կարծում եմ, գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը. Կարեն ՀովհաննիսյանԱդրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքում է այդ տեղեկությունները և ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի և պատրաստ է նաև համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Ի՞նչ է այս ամենը […] ...
21:47 19.03.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen ID6»-ը գլխիվայր շրջվել էՄարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Պ.-ն իր վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, […] ...
21:33 19.03.2025
Նոյերին փոխարինող դարպասապահը ևս վնասվածք է ստացելՄյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յոնաս Ուրբիգը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա դարպասապահը բաց կթողնի Գերմանիայի Մ-21 հավաքականի կազմում առաջիկա երկու հանդիպումները Սլովակիայի ու Իսպանիայի թիմերի հետ: Հիշեցնենք, որ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը ևս վնասվածք ունի: Նրան վերջին խաղերում փոխարինում էր հենց Ուրբիգը, որ ձմռանն է «Քյոլնից» տեղափոխվել «Բավարիա»: ...