Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+8.09 oC

Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

18:14 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ:

«Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ:

Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը:

Մանրամասները՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին

22:58 19.03.2025

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ […] ...

Կասկադն ավարտուն տեսք կունենա. Ավինյան

22:44 19.03.2025

Կասկադն ավարտուն տեսք կունենա. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը: ...

Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ

22:37 19.03.2025

Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ

Պրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […] ...

Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

22:29 19.03.2025

Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ ...

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ

22:20 19.03.2025

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ

Մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում՝ քարերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ողևորը տեղափոխվել […] ...

SHANTNEWS

22:00 19.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP