18:07 19.03.2025
Մատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։
Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջին անգամ հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում Մանուշյանական շաբաթը կարևոր և առարկայական շեշտադրում է, որը սերտորեն առնչվում է մարդկային արժեքներին, հիմնարար իրավունքներին և ազատություններին:
Մանուշյանն իր գործունեության ընթացքում համախմբել է տարբեր ազգերի ներկայացուցիչների՝ ստեղծելով մի խումբ, որը թեև պայքարում էր հանուն Ֆրանսիայի ազատության, բայց և խորքում՝ համընդհանուր արժեքներն ու նպատակներն էին:
Մանուշյանի ամբողջ կյանքը փիլիսոփայական ակնարկ է, որը թողնում է բարոյական, իմաստային և զգացական մեծ ազդեցություն ինչպես ֆրանսիացի և հայ ժողովուրդների, այնպես էլ համաշխարհային պատմության ու արժեքների վրա»:
Դանիել Դանիելյանի խոսքով՝ Մանուշյանական շաբաթը, յուրահատուկ հարգանքի տուրք մատուցելով Մանուշյանի կյանքին ու գործին, միաժամանակ նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային երկխոսության նոր հարթակ է:
Ելույթներով հանդես են եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Օրն ամփոփվել է գիտական ելույթներով ու Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:
Նշենք, որ «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքը նպատակ ուներ վերաիմաստավորելու Միսաք Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելու հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվել են թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, որոնք անցկացվել են Երևանում և Արտաշատում։
Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից։ Միջոցառումների աջակիցներն էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և տեղական կազմակերպություններ։
23:25 19.03.2025
Գիգսի ռեստորանը փակվել է՝ խոշոր պարտքերի պատճառով23:16 19.03.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 12-18-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 12-18-ը (2025թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 12-ին, 14-ին և 17-ին, Արաբկիրում՝ մարտի 13-ին, 16-ին և 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ մարտի 13-ին Ծծմբի երկօքսիդի պարունակությունը […] ...
23:10 19.03.2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Corolla»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. կա վիրավորՄարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր […] ...
22:58 19.03.2025
ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսինՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ […] ...
22:44 19.03.2025
Կասկադն ավարտուն տեսք կունենա. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը: ...
22:37 19.03.2025
Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետՊրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […] ...
22:29 19.03.2025
Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշովԻրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ ...