Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+8.09 oC

Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները

18:20 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարութունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Զեկուցողի խոսքով փոփոխությամբ առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները: Կառավարությունն առաջարկում է սոցիալական ապահովագրությունը փոխարինել դրամական փոխհատուցմամբ եւ սահմանել, որ էկոպարեկային ծառայողի՝ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանր մարմնական վնասվածք ստանալու կամ մահվան դեպքերում տրվի դրամական փոխհատուցում: Առաջարկվում է նաեւ Կառավարությանը տալ փոխհատուցման վճարման կարգը սահմանելու լիազորություն:

Հաջորդ փոփոխությամբ էլ նախատեսվում է սահմանել, որ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորություններն իրականացնեն սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:

Պատգամավորների հարցերին պատասխանել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Նա նշել է, որ ներկայում ընթանում է Էկոպարեկային ծառայության համալրման գործընթաց եւ տեղեկացրել, որ իգական սեռի ներկայացուցիչների համար քվոտաներ սահմանված չեն. ծառայությունը նոր ձեւավորվող է, եւ կանանց ներգրավումը դրանում չի բացառվում:

Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ Էկոպարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու կարգը հրապարակված է նախարարության կայքում:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ

22:37 19.03.2025

Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ

Պրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […] ...

Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

22:29 19.03.2025

Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ ...

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ

22:20 19.03.2025

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ

Մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում՝ քարերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ողևորը տեղափոխվել […] ...

Ադրբեջանը, կարծում եմ, գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը. Կարեն Հովհաննիսյան

22:12 19.03.2025

Ադրբեջանը, կարծում եմ, գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը. Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքում է այդ տեղեկությունները և ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի և պատրաստ է նաև համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Ի՞նչ է այս ամենը […] ...

SHANTNEWS

22:00 19.03.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen ID6»-ը գլխիվայր շրջվել է

21:47 19.03.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen ID6»-ը գլխիվայր շրջվել է

Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Պ.-ն իր վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, […] ...

BACK_TO_TOP