16:42 19.03.2025
Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետի վարարումից առաջացած հետեւանքները՝ Կառավարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Կառավարությունն առաջարկում է սահմանել «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը, հանել ջրօգտագործողի կողմից լիազոր մարմնին ջրօգտագործման թույլտվություն ներկայացնելու պահանջը:
Օրինագծով նախատեսվում է Կառավարությանը տալ լիազորող նորմ՝ ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգի սահմանման համար, ինչպես նաեւ հստակեցնել մի քանի այլ նորմեր:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ օրենքի նախագիծն ուղղված է գետերի ռիսկային հատվածների ճիշտ կառավարմանը: «Առաջարկվող փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթի են. դրանք արվում են, որպեսզի որեւէ գետի մաքրման դեպքում թե՛ համայնքը, թե՛ այլ պետական մարմինը չկանգնեն հավելյալ բարդությունների առաջ»,- նշել է նախարարը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ առաջարկելով այն ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
20:44 19.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին21:17 19.03.2025
Միրզոյանն ու Վիեյրան ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրԲրազիլիայում Արարատ Միրզոյանն ու Մաուրո Վիեյրան ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: ...
21:12 19.03.2025
Մարտի 20-ին և 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն ՆԳՆ սպասարկման գրասենյակներըՄարտի 20-ին և 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն ՆԳՆ սպասարկման գրասենյակները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավումը՝ կարևորելով նրանց ժամանակի ու ռեսուրսների խնայումը։ ...
21:02 19.03.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
20:54 19.03.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների […] ...
20:52 19.03.2025
Բանակցությունների դրական առաջընթացը կարող է ՀՀ և Ադրբեջանի համար ապահովել ավելի լավ ապագա. Իռլանդիայի ԱԳՆԻռլանդիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դրական առաջընթացի համար: «Իռլանդիան ողջունում է խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը: Սա իրադարձությունների դրական զարգացում է, որը կարող է երկու երկրի համար ապահովել ավելի լավ ապագա»,- նշվում է հայտարարության մեջ: Ireland welcomes the progress made by 🇦🇲and 🇦🇿 […] ...
20:44 19.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...