Հանձնաժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+9.09 oC

Հանձնաժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը

16:25 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մարտի 19-ին հանդիպել են մեր երկրում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Վահե Ղալումյանը կարեւորել է Գերմանիայի հետ խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստելու ոլորտային համագործակցության զարգացմանը:

Պատգամավորը բարձր է գնահատել Գերմանիայի դերակատարությունն Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացում:

Խոսելով Եվրամիության հետ ընդլայնվող համագործակցությունից` հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է եվրոպական ընտանիքին միավորվելու հարցում: «Մենք պատրաստակամ ենք առաջիկայում Ազգային ժողովի տիրույթում գտնվող բոլոր հարցերին արագ արձագանքելու` այդ գործընթացն առաջ մղելու համար»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքների խոշորացմանը եւ ընտրությունների համամասնական ընտրակարգի կիրառմանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին: Նշվել է, որ այս պահին հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են համայնքների ինքնաֆինանսավորման, սեփական եկամուտների բարելավման հարցերը:

Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացմանը, տնտեսական ոլորտում համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունների վերսկսման մասին

20:27 19.03.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունների վերսկսման մասին

Իսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայի հատվածում և վերականգնել հսկողությունը անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Նեցարիմ միջանցքի նկատմամբ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը սկսել են ցամաքային թիրախային գործողություններ Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին և ստեղծել մասնակի բուֆեր Գազայի հատվածի հյուսիսում և […] ...

Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:16 19.03.2025

Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանաց փ. 5Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, […] ...

SHANTNEWS

20:00 19.03.2025

SHANTNEWS

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգը

19:49 19.03.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգը

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբ

19:36 19.03.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբ

Մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

19:18 19.03.2025

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

BACK_TO_TOP