16:07 19.03.2025
Հաշվետու ժամանակահատվածում առողջապահության նախարարությունը, իրականացնելով Կառավարության ծրագրից բխող միջոցառումները, շարունակել է իր երեք՝ հիմնական ուղղություններով աշխատանքները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկման ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան մասը: Հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է բարձրանալ բժշկական ծառայությունների հասանելիությունը եւ բարելավվել դրանց որակը: Արձանագրվել է մանկական մահացության ցուցանիշի նվազում: Բարելավվել է հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման գործընթացը:
Մասնավորապես նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել է չարորակ նորագոյացություններով բուժառուների վիրահատական եւ ոչ վիրահատական՝ քիմիաթերապեւտիկ ու ճառագայթային բուժման, բժշկական օգնության եւ սպասարկման շուրջ 66,252 ծառայություն, 2023 թվականին` շուրջ 50,000: Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի շրջանակում իրականացվել է 5187 հետազոտություն: 2023 թվականին իրականացվել է 2149 նման հետազոտություն:
Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով իրականացվել է 4462 մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն, 2023 թվականին` 9681, մատուցվել է սիրտ-անոթային հիվանդությունների բժշկական օգնության եւ սպասարկման 15,305 վիրահատական ծառայություն? 2023 թվականի 13,146-ի համեմատ: Իրականացվել է սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) 2 682 ծառայություն, 2023 թվականին իրականացվել է 2530 նման վիրահատություն: Գլխուղեղի կաթվածների ծրագրի շրջանակում մատուցվել է 789 ծառայություն, 2023 թվականին` 770, աորտայի շերտազատված անեւրիզմայի վիրահատական բուժման ծրագրի շրջանակում մատուցվել է 84 ծառայություն, 2023 թվականին` 67: Մատուցվել է օրգանների փոխպատվաստման 83 ծառայություն (երիկամի փոխպատվաստման` 22, լյարդի փոխպատվաստման` 4, ոսկրածուծի/ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման` 57 վիրահատություն: 2023 թվականին մատուցվել է 68 փոխպատվաստման ծառայություն:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության կողմից կազմակերպվել է բուժառուներին ուղղաթիռով տեղափոխման 42 թռիչք: 2023 թվականին իրականացվել է 65 թռիչք: Մտքերի փոխանակության ընթացքում նախարարը հայտնել է, որ 2024 թվականին հանրապետությունում նվազել է ծնելիությունը: «Սա մեզ համար ահագնացող խնդիր է »,- ասել է նա:
Պատգամավորների հարցերը վերաբերել են ոլորտում իրականացված բարեփոխումներին, հիվանդությունների վաղաժամկետ հայտնաբերմանը, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը, սոցփաթեթների շահառուների սպասարկման հարցում առաջացած խնդիրներին, պետպատվերի շրջանակում մատուցվող բուժծառայություններին, ծրագրերի ֆինանսավորմանը, աշխատավարձերի ուշացմանը, պետպատվերով իրականացվող վիրահատությունների ժամանակ հիվանդներից երբեմն պահանջվող գումարներին՝ գործիքների համար, դիակային օրգանների փոխպատվաստմանը, էլեկտրոնային դեղատոմսերին եւ այլն:
Զեկույցն ընդունվել է ի գիտություն:
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին20:16 19.03.2025
Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանաց փ. 5Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, […] ...
19:49 19.03.2025
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգըՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:36 19.03.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբՄարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
19:18 19.03.2025
Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:09 19.03.2025
Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»: ...