Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+9.09 oC

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

15:45 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ:

Ողջունելով եւ շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք մեր երկրում: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես՝ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման առումով:

Պատգամավորը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները, խոսել այս պահին հանձնաժողովի քննարկման տիրույթում գտնվող «Իրավահավասարության ապահովման եւ հակախտրականությունից պաշտպանության մասին» եւ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ մանրամասնելով դրանցում մի շարք դրույթներ բարեփոխելու դրդապատճառները:

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանը՝ պատգամավորը նշել է, որ 2018 թվականից հետո մեր երկրում բարձրացել է քաղհասարակության դերն ու տարբեր գործընթացներում վերջինիս ներգրավվածությունը:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցությունից, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկից՝ Ռուստամ Բաքոյանն այդ գործընթացում կարեւորել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը:

Քննարկվել են մարդու իրավունքների խախտումներին, Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց առնչվող հարցեր: Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ հանձնաժողովը պարբերաբար նամակագրության միջոցով միջազգային գործընկերներին տեղեկացնում է իրավիճակի մասին՝ ակնկալելով, որ վերջիններս միջազգային ատյաններում ոչ միայն կբարձրաձայնեն ու կդատապարտեն, այլեւ կգտնեն այնպիսի գործիքակազմեր, որոնցով հնարավոր կլինի ազդել Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող դատավարությունների վրա:

Գերմանիայի դեսպանը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջընթացը, խոսել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:16 19.03.2025

Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանաց փ. 5Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, […] ...

SHANTNEWS

20:00 19.03.2025

SHANTNEWS

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգը

19:49 19.03.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգը

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբ

19:36 19.03.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբ

Մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

19:18 19.03.2025

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետ

19:09 19.03.2025

Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»: ...

BACK_TO_TOP