15:40 19.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Թատերական երկամսյակ» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունները:
Օրերս Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդես է եկել «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությամբ. ներկայացման ռեժիսոր՝ Հակոբ Ղազանչյանը, դերասաններ՝ Իշխան Ղարիբյան, Սամվել Դանիելյան, Հասմիկ Գևորգյան, Արթուր Պետրոսյան, Լարիսա Ղևոնդյան, Տիգրան Նահապետյան:
Ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվել է ջերմությամբ և բուռն ծափահարություններով:
Տեղեկացնենք, որ «Թատերական երկամսյակի» շրջանակում մարտի 22-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնը Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Դեպի ներս» ներկայացմամբ (ռեժիսոր` Նաիրա Եդիգարյան):
Ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող նաև մյուս թատրոնները, մասնավորապես՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային, Երևանի խամաճիկների և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոններն իրենց ներկայացումներով հանդես կգան Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում:
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին20:27 19.03.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունների վերսկսման մասինԻսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայի հատվածում և վերականգնել հսկողությունը անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Նեցարիմ միջանցքի նկատմամբ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը սկսել են ցամաքային թիրախային գործողություններ Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին և ստեղծել մասնակի բուֆեր Գազայի հատվածի հյուսիսում և […] ...
20:16 19.03.2025
Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանաց փ. 5Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, […] ...
19:49 19.03.2025
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգըՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:36 19.03.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբՄարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
19:18 19.03.2025
Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...