«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+9.09 oC

«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

14:56 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը:

Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրը կարևոր նախաձեռնություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, դպրոցահասակ երեխաների համար ինտերակտիվ խաղեր, հանդիպումներ դերասանների հետ, շրջայցեր թատրոններում, մասնակցություն փորձերին և դեկորների, զգեստների պատրաստման աշխատանքներին։ Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

«Առաջին անգամ «Թատերական շաբաթ» ծրագիրն իրականացվել է 2024 թվականին: Անցյալ տարի այս միջոցառման ընթացքում նախարարության ենթակայությամբ թատրոններն ունեցել են շուրջ 5000 այցելու՝ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ: Դա մեր առաջին հաջողված փորձն էր, որը մեզ քաջալերեց՝ ծրագիրը դարձնելու շարունակական: Համայնքային, մարզային և մասնավոր թատրոններին ևս առաջարկել ենք դպրոցականների և երիտասարդների համար նախատեսված իրենց ծրագրերով միանալ նախաձեռնությանը: Նախորդ տարի վարպետության դասերի, թատրոնի տեխնիկական և ստեղծագործական կազմերի հետ հանդիպումների, զրույցների, շրջայցերի միջոցով երեխաներն ու պատանիներն իրենց համար բացահայտեցին թատրոնի չերևացող կողմերը՝ հետնաբեմը, դիմահարդարման սենյակները, լուսաձայնային տեխնիկայի սենյակները, արտադրամասերը, որտեղ պատրաստվում են դեկորացիաներ, կարվում են բեմական հագուստներ: Կազմակերպվել են նաև թատերական ընթերցումներ, որի ընթացքում այցելուները ներկա են եղել դերասանական կազմի փորձերին, զրուցել նրանց հետ, ծանոթացել թատերական ներկայացման կազմակերպման ողջ գործընթացին: Այս տարի շատ ավելի հետաքրքրիր միջոցառումներ և նոր ներկայացումներ են սպասվում: Օրինակ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեխաները կարող են դիտել «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը»,- ասել է նախարարի տեղակալը:

Դանիել Դանիելյանի նշմամբ՝ «Թատերական շաբաթ» ծրագրի նպատակն է թատրոնի կառուցվածքը, հետնաբեմը, պատմությունն ու գործունեությունն իր ողջ ներկապնակով հասանելի դարձնել դպրոցահասակներին, մեծացնել հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ: Ավելի բարձր տարիքի դպրոցականների համար այն նաև մասնագիտական կողմնորոշման հրաշալի հնարավորություն է:

««Թատերական շաբաթ» ծրագրի անցկացումը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, և ծրագրերին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում շրջայցերն ու հանդիպումները թատրոնների անձնակազմերի հետ անվճար են»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիականի տնօրեն Կարեն Դուրգարյանի տեղեկացմամբ՝ Օպերային թատրոնը թատերական շաբաթվա շրջանակում կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը, որը բեմադրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ: Մաեստրոն նշում է՝ Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը անտարբեր չի թողնի ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:

«Հետաքրքրականն այն է, որ մենք երեխաների և իրենց ծնողների համար նախատեսում ենք նաև էքսկուրսիա Օպերային թատրոնում: Այստեղ նրանք կարող են ծանոթանալ այն աշխատանքներին, որոնք տարվում են մինչև ներկայացումը սկսվելը: Կարծում եմ՝ երեխաների համար շատ հետաքրքիր կլինի ծանոթանալ թատրոնի հետնաբեմին, մոտիկից տեսնել դեկորները և այն ամենը, ինչը սովորաբար հեռու է հանդիսատեսի աչքից: Ուզում եմ հիշեցնել, որ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում շրջայցերը թատրոնում անվճար են, սակայն անհրաժեշտ է նախապես զանգել թատրոն և գրանցվել շրջայցի համար»,- ասել է Կարեն Դուրգարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի քրեական ոստիկաններն առգրավել են մեծ քանակությամբ թմրանյութ

18:26 19.03.2025

Շիրակի քրեական ոստիկաններն առգրավել են մեծ քանակությամբ թմրանյութ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ: Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...

Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները

18:20 19.03.2025

Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները

Կառավարութունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Զեկուցողի խոսքով փոփոխությամբ […] ...

Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

18:14 19.03.2025

Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար […] ...

Մանուշյանական օրերն ամփոփվել են Մատենադարանում

18:07 19.03.2025

Մանուշյանական օրերն ամփոփվել են Մատենադարանում

Մատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։ Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է. […] ...

SHANTNEWS

18:00 19.03.2025

SHANTNEWS

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

17:52 19.03.2025

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

BACK_TO_TOP