14:18 19.03.2025
ՀՀ ավտոճանապարհներին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։
ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության, «Կոտայքի Ճանապարհների Շահագործման և Շինարարական» ՍՊԸ աշխատակիցների և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածի աջ և ձախ կողմերում առկա է քարաթափման վտանգ։ Ուստի, անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 18-ին, ժամը 10:00-ից մինչև 15:20-ը, նշված ճանապարհահատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Քարաթափման աշխատանքներին ներգրավվել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Աբովյանի, Չարենցավանի, Եղվարդի և «Հրազդան» ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը՝ ընդհանուր 26 փրկարարական ծառայող։ Աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են «Կոտայքի Ճանապարհների Շահագործման և Շինարարական» ՍՊԸ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների փոխհամագործակցությամբ։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ և, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն հանրապետության այլ տարածքներում ևս։
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին19:09 19.03.2025
Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»: ...
18:57 19.03.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […] ...
18:48 19.03.2025
ՄՊՀ նախագահը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա ԿունևայինՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։ Գեղամ Գևորգյանը ողջունել է հյուրին՝ շեշտելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել մեր երկրում սպառողների պաշտպանության ոլորտում նման հարուստ փորձառություն ունեցող գործչի։ ՄՊՀ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի […] ...
18:36 19.03.2025
Ներկայացվել են գերատեսչությունների` 2024 թ. կատարողականներըԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 19-ի նիստի օրակարգում էր նաեւ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: 2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունում մշակվել է 69 իրավական ակտ, որից չորսը` օրենք. այս մասին տեղեկացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը` հանձնաժողովին ներկայացնելով գերատեսչության […] ...
18:26 19.03.2025
Շիրակի քրեական ոստիկաններն առգրավել են մեծ քանակությամբ թմրանյութՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ: Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...
18:20 19.03.2025
Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքներըԿառավարութունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Զեկուցողի խոսքով փոփոխությամբ […] ...