14:02 19.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը դրսևորել է հաստատակամություն և ուժ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան The Washington Examiner թերթին տված հարցազրույցում։
«Պուտինն իրեն դրսևորեց որպես հաստատակամ և ուժեղ մարդ, ինչպիսին ինքը կա: Դա շատ լավ հեռախոսազանգ էր: Ես նրան (Պուտինին) շատ լավ եմ ճանաչում: Կարծում եմ, որ նա լրջորեն է տրամադրված Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Պուտինն ու Թրամփը մարտի 18-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտությունում 30-օրյա հրադադարի և մի շարք այլ հարցեր։
18:36 19.03.2025
Ներկայացվել են գերատեսչությունների` 2024 թ. կատարողականները11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին18:26 19.03.2025
Շիրակի քրեական ոստիկաններն առգրավել են մեծ քանակությամբ թմրանյութՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ: Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...
18:20 19.03.2025
Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքներըԿառավարութունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Զեկուցողի խոսքով փոփոխությամբ […] ...
18:14 19.03.2025
Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար […] ...
18:07 19.03.2025
Մանուշյանական օրերն ամփոփվել են ՄատենադարանումՄատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։ Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է. […] ...
17:52 19.03.2025
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...