Երբ կդադարեն անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+9.09 oC

Երբ կդադարեն անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին՝ հատկապես ցերեկային ժամերին կնվազի 10-12 աստիճանով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկից Ազատան հատվածն արդեն երկկողմանի բաց է երթևեկության համար

17:40 19.03.2025

Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկից Ազատան հատվածն արդեն երկկողմանի բաց է երթևեկության համար

Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկից Ազատան հատվածն արդեն երկկողմանի բաց է երթևեկության համար: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ դիտարկել է բացված ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: «Անչափ կարևոր է, որ ճանապարհի այս հատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է, Հյուսիս-հարավ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի մեր […] ...

Անի Բադալյանի արձագանքը՝ Ադրբեջանի կեղծ պնդումներին

17:33 19.03.2025

Անի Բադալյանի արձագանքը՝ Ադրբեջանի կեղծ պնդումներին

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությանը

17:25 19.03.2025

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա և սերտ համագործակցությունը թե՛ երեխաների իրավունքների պաշտպանության, թե՛ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել: Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մասնավորապես […] ...

Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

17:17 19.03.2025

Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ողջունելով գործընկերներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ […] ...

Արթիկում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

17:12 19.03.2025

Արթիկում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 19-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազ Մ.-ի վարած Հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 37-ամյա Վահան Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է

17:06 19.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […] ...

BACK_TO_TOP