ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+9.09 oC

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

12:25 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունը՝ հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի գլխավորությամբ:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը:

Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները:

«Զորակոչվելով Հայոց բանակ` մենք մեր սահմանադրական պարտքն ենք կատարում հայրենիքի առջև: Ծառայության անցնելով Սահմանապահ զորքերում՝ մեզ վրա վերցնում ենք բարձր պատասխանատվություն: Խոստանում ենք լինել ուժի, հուսալիության, ամրության և պահպանության խորհրդանիշ, շուրջօրյա հսկել և անառիկ պահել մեր պետության սահմանները»,- իր խոսքում ասաց նորակոչիկ Ա. Աղազարյանը:

Հանդիսավոր արարողության ընթացքում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ ծնողների անունից ելույթ ունեցավ և նորակոչիկներին շնորհավորեց նաև  ծնող Գայանե Մանուկյանը, ով իր ելույթում նշեց, որ իրենց զավակները սրբորեն կկատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նշեց, որ զինվորական երդման ընդունումը հայրենիքի և ընտանիքի նկատմամբ անմնացորդ նվիրումն արտահայտելու անկրկնելի արարողակարգ է և այս պահից է սկսվում իրական ծառայությունը հայրենիքին:

«Հիշեք նաև, որ Սահմանապահ զորքերում ծառայելը պատվաբեր է և միևնույն ժամանակ պարտավորեցնող: Դուք այսօրվանից մուտք եք գործում Սահմանապահ զորքերի մեծ ընտանիք, վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով՝ շարունակելով ձևավորված բարի ավանդույթները»,- իր խոսքում ասաց Է. Հունանյանը:

Նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նվագախմբի ուղեկցությամբ՝ նորակոչիկների շարային քայլերթով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները

16:52 19.03.2025

Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները

2024 թվականին աշխատանքների մի մասը նվիրված է եղել մակրոտնտեսական գործիքների բարելավմանը, ոլորտային վերլուծություն է կատարվել: 2025 թվականին առաջին անգամ բյուջեի կանխատեսումների գործընթացում հրապարակվել են միջնաժամկետ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կանխատեսումները: Գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները՝ ապահովելով վերլուծական հիմքեր հարկային վարչարարության բարելավման եւ ստվերի կրճատման աշխատանքների արդյունավետ իրականացման համար: Վերջին տարիներին ստվերի զգալի կրճատում է եղել եւ […] ...

Գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել Ջրային օրենսգրքում

16:42 19.03.2025

Գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել Ջրային օրենսգրքում

Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետի վարարումից առաջացած հետեւանքները՝ Կառավարությունը  մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ  նախատեսել Ջրային օրենսգրքում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, […] ...

Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ և թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը

16:38 19.03.2025

Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ և թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները: Անդրադարձ է կատարվել 2026-2027 թթ. ծախսերին՝ ըստ ուղղությունների, միջոցառումների: Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ և առաջարկություններ կատարել […] ...

ԵՀ-ն ներկայացրել է ԵՄ ռազմականացման ռազմավարությունը

16:33 19.03.2025

ԵՀ-ն ներկայացրել է ԵՄ ռազմականացման ռազմավարությունը

Եվրահանձնաժողովը ներկայացրել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի ռազմականացման ծրագիր՝ «Պաշտպանության մասին Սպիտակ գիրքը», որը ներառում է Ուկրաինային զինելու երկարաժամկետ ծրագիր։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Այն նշում է, որ այս «պաշտպանական փաթեթը ֆինանսական լծակներ կտրամադրի ԵՄ երկրներին՝ հնարավորություն ընձեռելու կտրուկ թռիչք կատարել զենքի արտադրության և ռազմական հնարավորություններում ներդրումների մեջ»: Սպիտակ գիրքը պարունակում է […] ...

Հանձնաժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը

16:25 19.03.2025

Հանձնաժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մարտի 19-ին հանդիպել են մեր երկրում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Վահե Ղալումյանը կարեւորել է Գերմանիայի հետ խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստելու […] ...

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Մուղնիում և Ուշիում

16:16 19.03.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Մուղնիում և Ուշիում

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուղնի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը և կից շինություններում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Փետրվարի 27-ին, ժամը 18.45-ին, 65-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Նա չժխտեց, որ տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ ու տանն ապօրինի պահում է թմրանյութ` անձամբ օգտագործելու համար: Նախաձեռնված […] ...

BACK_TO_TOP