Եվրոպական խորհրդարանի նախագահը կոչ է անում ընդլայնել ԵՄ-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+9.09 oC

Եվրոպական խորհրդարանի նախագահը կոչ է անում ընդլայնել ԵՄ-ն

11:43 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այդ թվում՝ ընդունելով Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկաններին՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում աճող լարվածության պայմաններում: Այս դիրքորոշումը նա հայտնել է Euractiv պորտալին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ ԵՄ-ն պետք է «օգտվի պահից և ընդլայնվի», քանի որ «ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային ասպարեզում նվազում է»:

Մեցոլան համայնքի հնարավոր ընդլայնումն անվանել է «աշխարհաքաղաքական անհրաժեշտություն»՝ զգուշացնելով, որ եթե ԵՄ-ն չկարողանա ինտեգրել Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանները, «մյուսները կլրացնեն դատարկությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթիկում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

17:12 19.03.2025

Արթիկում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 19-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազ Մ.-ի վարած Հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 37-ամյա Վահան Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է

17:06 19.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […] ...

Բայրամովն ու Լեմմին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը

17:00 19.03.2025

Բայրամովն ու Լեմմին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը։ Տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի […] ...

Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները

16:52 19.03.2025

Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները

2024 թվականին աշխատանքների մի մասը նվիրված է եղել մակրոտնտեսական գործիքների բարելավմանը, ոլորտային վերլուծություն է կատարվել: 2025 թվականին առաջին անգամ բյուջեի կանխատեսումների գործընթացում հրապարակվել են միջնաժամկետ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կանխատեսումները: Գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները՝ ապահովելով վերլուծական հիմքեր հարկային վարչարարության բարելավման եւ ստվերի կրճատման աշխատանքների արդյունավետ իրականացման համար: Վերջին տարիներին ստվերի զգալի կրճատում է եղել եւ […] ...

Գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել Ջրային օրենսգրքում

16:42 19.03.2025

Գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել Ջրային օրենսգրքում

Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետի վարարումից առաջացած հետեւանքները՝ Կառավարությունը  մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ  նախատեսել Ջրային օրենսգրքում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, […] ...

Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ և թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը

16:38 19.03.2025

Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ և թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները: Անդրադարձ է կատարվել 2026-2027 թթ. ծախսերին՝ ըստ ուղղությունների, միջոցառումների: Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ և առաջարկություններ կատարել […] ...

BACK_TO_TOP