11:33 19.03.2025
Մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում երեք երիտասարդները հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 15․35-ին ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները պարզել են, որ վեճը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով։ Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին17:00 19.03.2025
Բայրամովն ու Լեմմին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացըԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը։ Տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի […] ...
16:52 19.03.2025
Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները2024 թվականին աշխատանքների մի մասը նվիրված է եղել մակրոտնտեսական գործիքների բարելավմանը, ոլորտային վերլուծություն է կատարվել: 2025 թվականին առաջին անգամ բյուջեի կանխատեսումների գործընթացում հրապարակվել են միջնաժամկետ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կանխատեսումները: Գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները՝ ապահովելով վերլուծական հիմքեր հարկային վարչարարության բարելավման եւ ստվերի կրճատման աշխատանքների արդյունավետ իրականացման համար: Վերջին տարիներին ստվերի զգալի կրճատում է եղել եւ […] ...
16:42 19.03.2025
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել Ջրային օրենսգրքումՀաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետի վարարումից առաջացած հետեւանքները՝ Կառավարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, […] ...
16:38 19.03.2025
Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ և թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները: Անդրադարձ է կատարվել 2026-2027 թթ. ծախսերին՝ ըստ ուղղությունների, միջոցառումների: Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ և առաջարկություններ կատարել […] ...
16:33 19.03.2025
ԵՀ-ն ներկայացրել է ԵՄ ռազմականացման ռազմավարությունըԵվրահանձնաժողովը ներկայացրել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի ռազմականացման ծրագիր՝ «Պաշտպանության մասին Սպիտակ գիրքը», որը ներառում է Ուկրաինային զինելու երկարաժամկետ ծրագիր։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Այն նշում է, որ այս «պաշտպանական փաթեթը ֆինանսական լծակներ կտրամադրի ԵՄ երկրներին՝ հնարավորություն ընձեռելու կտրուկ թռիչք կատարել զենքի արտադրության և ռազմական հնարավորություններում ներդրումների մեջ»: Սպիտակ գիրքը պարունակում է […] ...
16:25 19.03.2025
Հանձնաժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանըԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մարտի 19-ին հանդիպել են մեր երկրում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Վահե Ղալումյանը կարեւորել է Գերմանիայի հետ խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստելու […] ...