Բազմաթիվ ակումբներ հետաքրքրված են Պոլ Պոգբայի ծառայություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+9.09 oC

Բազմաթիվ ակումբներ հետաքրքրված են Պոլ Պոգբայի ծառայություններով

12:17 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պոլ Պոգբան դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան, տեղեկացնում է ESPN-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մարսելը», «Ֆիորենտինան» ու իսպանական Լա լիգան ներկայացնող մի քանի ակումբներ:

Կիսապաշտպանը որոշում կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նա արդեն մերժել է արաբական ու բրազիլական մի շարք թիմերի առաջարկներ, քանի որ ցանկանում է մնալ Եվրոպայում:

Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը ավարտվել է, և նա արդեն կարող է վերադառնալ խաղադաշտ: Ֆուտբոլիստին ցանկանում է թիմ հրավիրել նաև MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին»: ԱՄՆ-ում դեռ տրանսֆերային պատուհանը բաց է: Դևիդ Բեքհեմի ակումբը ցանկանում է օգտվել այդ հանգամանքից և համոզել Պոգբային, որ կարիերան շարունակի MLS-ում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Մուղնիում և Ուշիում

16:16 19.03.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Մուղնիում և Ուշիում

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուղնի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը և կից շինություններում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Փետրվարի 27-ին, ժամը 18.45-ին, 65-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Նա չժխտեց, որ տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ ու տանն ապօրինի պահում է թմրանյութ` անձամբ օգտագործելու համար: Նախաձեռնված […] ...

Քննարկվել են հաշվետու տարում Առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը

16:07 19.03.2025

Քննարկվել են հաշվետու տարում Առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը

Հաշվետու ժամանակահատվածում առողջապահության  նախարարությունը, իրականացնելով Կառավարության ծրագրից բխող միջոցառումները, շարունակել է իր երեք՝ հիմնական ուղղություններով աշխատանքները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկման ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան մասը:  Հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է բարձրանալ […] ...

Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո․ Փաշինյան

15:58 19.03.2025

Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո․ Փաշինյան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,-գրել է Փաշինյանը։ ...

Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

15:52 19.03.2025

Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցեր։ Հանդիպման երկրորդ […] ...

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

15:45 19.03.2025

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով եւ շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք մեր երկրում: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ […] ...

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Թատերական երկամսյակ» խորագրով ծրագիրը

15:40 19.03.2025

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Թատերական երկամսյակ» խորագրով ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Թատերական երկամսյակ» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունները: Օրերս Լևոն Քալանթարի անվան պետական ​​դրամատիկական թատրոնի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական ​​կոմեդիայի պետական […] ...

BACK_TO_TOP