12:42 19.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղափոխվել Վարշավայի «Լեգիա», ինչպես նաև խոսել է Վրաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի խաղերի մասին:
«Տարվա սկզբին «Լեգիայի» մարզիչը զանգահարեց և ցանկացավ` տեղափոխվեմ այնտեղ։ Պայմանագրիս ավարտին 6 ամիս էր մնացել և քայլ առաջ կատարելու ժամանական էր։ Թուրքիայում «Պոգոնի» կազմում հավաքի էի մասնակցում։ Այնտեղից մեկնեցի Վարշավա, բուժզննում անցա և պայմանագիր ստորագրեցի «Լեգիայի» հետ։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ուրախ եմ տեղափոխության համար։
Արդեն մոտ 2 ամիս է «Լեգիայի» ֆուտբոլիստ եմ։ Թիմը հարձակվողական ֆուտբոլ է խաղում, շատ լավ խաղացողներ ունի։
Ինչպես միշտ, շատ ուրախ եմ` հավաքականին միանալու համար։ Հավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են։ Բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք խաղերին։ Շատ լավ խաղեր են լինելու թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների համար։ Շատ լավ կազմ ունենք և լավ ենք պատրաստվում։ Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի»,- նշել է Բիչախչյանը։
25-ամյա Բիչախչյանն այս տարվա հունվարին է լեհական «Պոգոնից» տեղափոխվել «Լեգիա»։
Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»:
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին16:16 19.03.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Մուղնիում և ՈւշիումՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուղնի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը և կից շինություններում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Փետրվարի 27-ին, ժամը 18.45-ին, 65-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Նա չժխտեց, որ տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ ու տանն ապօրինի պահում է թմրանյութ` անձամբ օգտագործելու համար: Նախաձեռնված […] ...
16:07 19.03.2025
Քննարկվել են հաշվետու տարում Առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերըՀաշվետու ժամանակահատվածում առողջապահության նախարարությունը, իրականացնելով Կառավարության ծրագրից բխող միջոցառումները, շարունակել է իր երեք՝ հիմնական ուղղություններով աշխատանքները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկման ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան մասը: Հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է բարձրանալ […] ...
15:58 19.03.2025
Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո․ ՓաշինյանՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,-գրել է Փաշինյանը։ ...
15:52 19.03.2025
Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցեր։ Հանդիպման երկրորդ […] ...
15:45 19.03.2025
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով եւ շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք մեր երկրում: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ […] ...
15:40 19.03.2025
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Թատերական երկամսյակ» խորագրով ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Թատերական երկամսյակ» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունները: Օրերս Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական […] ...