Թիկնիզյանը կարող է տեղափոխվել «Ժիրոնա» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+9.09 oC

Թիկնիզյանը կարող է տեղափոխվել «Ժիրոնա»

09:55 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել «Ժիրոնայում», հայտնում է «РБ Спорт»-ը։

Աղբյուրի համաձայն` կատալոնական ակումբը` հայ ֆուտբոլիստին դիտարկում է որպես Միգել Գուտյերեսին փոխարինողի։ Գուտյերեսը մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից և կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» կամ «Լիվերպուլ»։

Իսպանական ակումբներից 25-ամյա Թիկնիզյանի ծառայություններով նախկինում հետաքրքրված էին նաև «Սևիլիան» և «Լեգանեսը»։

Թիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում 27 խաղում 2 գոլ է խփել, կատարել 4 արդյունավետ փոխանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ Բայդենն ի վիճակի չէր խոսել Պուտինի հետ

15:30 19.03.2025

Թրամփը հայտարարել է, որ Բայդենն ի վիճակի չէր խոսել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ բարձրագույն կառավարական պաշտոնում իրեն նախորդածը՝ Ջո Բայդենը, ի վիճակի չէր երկխոսություն վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Նրանք ընդհանրապես չէին խոսում։ Բայդենը ունակ չէր խոսելու», – ասել է նա Washington Examiner-ին: Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ աշխատում է հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ՝ արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչպես նաև դժգոհություն […] ...

Կրեմլը բացահայտել է Պուտին-Թրամփ բանակցությունների մանրամասները

15:22 19.03.2025

Կրեմլը բացահայտել է Պուտին-Թրամփ բանակցությունների մանրամասները

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի բանակցությունների մասին։ Հիմնական կետերը. Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում և վստահում միմյանց։ Նախագահների ամուր կամքը լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կգնան հարաբերությունների վերականգնման ճանապարհով։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի շուրջ: ️ Պուտինը բաց […] ...

Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

15:15 19.03.2025

Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

Մարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները: Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել […] ...

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

15:07 19.03.2025

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ քննարկումներ: ...

1 զոհ, 2 վիրավոր. վթար Նալբանդյան փողոցում

15:05 19.03.2025

1 զոհ, 2 վիրավոր. վթար Նալբանդյան փողոցում

Մարտի 19-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելում» գտնվող 25-ամյա Պետրոս Ղ.-ն դուրս է շպրտվել մեքենայից և տեղում մահացել, իսկ 22-ամյա երիտասարդը և «Հյունդայիի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

SHANTNEWS

15:00 19.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP