10:20 19.03.2025
Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը նշել է, թե քանի մենամարտ է անցկացնելու մինչև կարիերան ավարտելը:
«Այս պահին դեռ չգիտեմ, թե ով է լինելու հաջորդ մրցակիցս, բայց նախքան կարիերաս ավարտելը ինձ երկու մենամարտ է մնացել անցկացնելու։
Նախորդ 20 տարիներին գերծանր քաշային կարգում ոչ ոք չէր կազմակերպել բացարձակ չեմպիոնության համար մենամարտ, բայց Սաուդյան Արաբիան կարողացավ անել։ Նրանք կարող են կրկին անել դա։ Երկրպագուները ցանկանում են տեսնել նման մենամարտ»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է Al Arabiya-ն։
Ավելի վաղ Ուսիկը նշել էր, որ պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել բրիտանացի Դենիել Դյուբուայի հետ։ Ուսիկը 2023 թ. օգոստոսին նոկաուտի էր ենթարկել Դյուբուային։
Գերծանր քաշային կարգում 38-ամյա Ուսիկին են պատկանում WBO, WBC, WBA, IBF և IBO վարկածներով չեմպիոնական գոտիները։ Ուկրաինացին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 23 մենամարտերում հաղթել է, որոնցից 14-ում նոկաուտով։
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին15:07 19.03.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ԲրազիլիայումՄարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ քննարկումներ: ...
15:05 19.03.2025
1 զոհ, 2 վիրավոր. վթար Նալբանդյան փողոցումՄարտի 19-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելում» գտնվող 25-ամյա Պետրոս Ղ.-ն դուրս է շպրտվել մեքենայից և տեղում մահացել, իսկ 22-ամյա երիտասարդը և «Հյունդայիի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
14:56 19.03.2025
«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ […] ...
14:48 19.03.2025
Սթարմերը Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զրույցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահեցրել է Վլադիմիր Զելենսկուն, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին, հայտնում է Դաունինգ սթրիթը։ «Վարչապետը զրուցել է նախագահ Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են այն առաջընթացը, որ նախագահ Թրամփը հասել է Ռուսաստանի հետ իր զրույցներում՝ հրադադար ապահովելու համար։ Վարչապետը վերահաստատել է […] ...
14:40 19.03.2025
Երևանի պարեկները ձերբակալել են «դրիֆտ» կատարած երիտասարդինԵրևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: ...