09:19 19.03.2025
Գազայի հատվածում սրումը վտանգի տակ է դնում իսրայելցի պատանդների կյանքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։
«Այս վտանգավոր էսկալացիան, որը հանգեցրել է պաղեստինցիների նյութական և մարդկային կորուստների, չի բացառի Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին և վտանգի տակ կդնի նրանց կյանքը»,-ասել է Նաիմը:
Երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան պլանը չընդունելու պատճառով։
15:07 19.03.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում15:05 19.03.2025
1 զոհ, 2 վիրավոր. վթար Նալբանդյան փողոցում11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին14:56 19.03.2025
«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ […] ...
14:48 19.03.2025
Սթարմերը Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զրույցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահեցրել է Վլադիմիր Զելենսկուն, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին, հայտնում է Դաունինգ սթրիթը։ «Վարչապետը զրուցել է նախագահ Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են այն առաջընթացը, որ նախագահ Թրամփը հասել է Ռուսաստանի հետ իր զրույցներում՝ հրադադար ապահովելու համար։ Վարչապետը վերահաստատել է […] ...
14:40 19.03.2025
Երևանի պարեկները ձերբակալել են «դրիֆտ» կատարած երիտասարդինԵրևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: ...
14:31 19.03.2025
Նոր կարգավորումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքումԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը: Առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է այդ պաշտոնում: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում […] ...
14:25 19.03.2025
Սպիտակի ոլորաններում թաց ձյուն է տեղումՍպիտակի ոլորաններում թաց ձյուն է տեղում։ ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ ...