Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում ՌԴ-ի և Չինաստանի միջև մերձեցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+9.09 oC

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում ՌԴ-ի և Չինաստանի միջև մերձեցում

10:00 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում, սակայն ակնկալում է երկու երկրների հետ հարաբերությունների բարելավում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երեքշաբթի օրը հեռարձակված Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ «չի ցանկանում, որ Ռուսաստանն ու Չինաստանը սերտաճեն»։

«Մենք ձգտում ենք բարելավել հարաբերությունները երկու երկրների հետ։ Կարծում եմ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կցանկանա բարելավել հարաբերությունները, և կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

Ես նաև կարծում եմ, որ մենք շատ տարբեր երկիր ենք, քան ընդամենը մի քանի ամիս առաջ: Հիմա մենք հարգված երկիր ենք։ Մեզ չէին հարգում։ Մենք ունեինք ոչ կոմպետենտ ղեկավարություն։ Հիմա ՌԴ-ն ու Չինաստանը երեւի ընկերներ են, բայց մենք երկու երկրների հետ էլ ընկերներ կլինենք»,- ասել է պետության ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրեմլը բացահայտել է Պուտին-Թրամփ բանակցությունների մանրամասները

15:22 19.03.2025

Կրեմլը բացահայտել է Պուտին-Թրամփ բանակցությունների մանրամասները

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի բանակցությունների մասին։ Հիմնական կետերը. Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում և վստահում միմյանց։ Նախագահների ամուր կամքը լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կգնան հարաբերությունների վերականգնման ճանապարհով։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի շուրջ: ️ Պուտինը բաց […] ...

Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

15:15 19.03.2025

Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

Մարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները: Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել […] ...

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

15:07 19.03.2025

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ քննարկումներ: ...

SHANTNEWS

15:00 19.03.2025

SHANTNEWS

«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

14:56 19.03.2025

«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ […] ...

Սթարմերը Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը

14:48 19.03.2025

Սթարմերը Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զրույցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահեցրել է Վլադիմիր Զելենսկուն, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին, հայտնում է Դաունինգ սթրիթը։ «Վարչապետը զրուցել է նախագահ Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են այն առաջընթացը, որ նախագահ Թրամփը հասել է Ռուսաստանի հետ իր զրույցներում՝ հրադադար ապահովելու համար։ Վարչապետը վերահաստատել է […] ...

BACK_TO_TOP