08:40 19.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան պետք է դառնար իր երկրի 51-րդ նահանգը, որը տարեկան սուբսիդավորվում է 200 միլիարդ դոլարով։
«Կանադան պետք է լիներ 51-րդ նահանգը, մենք ամեն տարի սուբսիդավորում ենք 200 միլիարդ դոլարով, նրանց մեքենաները կամ փայտը մեզ պետք չեն, մենք բավականաչափ սեփական ռեսուրս ունենք»,- ասել է նա։
Միաժամանակ, նա հայտարարել է, որ Կանադան ամենավատ երկիրն է, որի հետ ինքը հնարավորություն է ունեցել բանակցել։ Թրամփը նաև հիշեցրել է, որ թեև Օտտավան ամենափոքր ներդրումն է անում ՆԱՏՕ-ում, այն դեռ պետք է պաշտպանված լինի։
Նախկինում Թրամփը բազմիցս կարծիք է հայտնել, որ կանադացիներից շատերը կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։
Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին, ինչպես կառավարության նախորդ ղեկավար Ջասթին Թրյուդոն, հայտարարել է, որ երկիրը երբեք, ոչ մի ձևով, չի դառնա Միացյալ Նահանգների մաս։
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին15:07 19.03.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ԲրազիլիայումՄարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ քննարկումներ: ...
15:05 19.03.2025
1 զոհ, 2 վիրավոր. վթար Նալբանդյան փողոցումՄարտի 19-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելում» գտնվող 25-ամյա Պետրոս Ղ.-ն դուրս է շպրտվել մեքենայից և տեղում մահացել, իսկ 22-ամյա երիտասարդը և «Հյունդայիի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
14:56 19.03.2025
«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ […] ...
14:48 19.03.2025
Սթարմերը Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զրույցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահեցրել է Վլադիմիր Զելենսկուն, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին, հայտնում է Դաունինգ սթրիթը։ «Վարչապետը զրուցել է նախագահ Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են այն առաջընթացը, որ նախագահ Թրամփը հասել է Ռուսաստանի հետ իր զրույցներում՝ հրադադար ապահովելու համար։ Վարչապետը վերահաստատել է […] ...
14:40 19.03.2025
Երևանի պարեկները ձերբակալել են «դրիֆտ» կատարած երիտասարդինԵրևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: ...