09:45 19.03.2025
Գազայի հատվածում շտապ օգնության մեքենաների գրեթե կեսը չի կարող օգտագործվել վթարների և վառելիքի պակասի պատճառով։ Այս մասին հայտնում է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը։
Նրա հայտարարության մեջ նշվում է, որ 16 ամսվա ընթացքում «Գազայի հատվածում առողջապահական համակարգը լրջորեն վնասվել է»։
«Սակայն վերջին 17 օրվա ընթացքում ոչ մի մարդասիրական օգնություն տարածաշրջան չի ժամանել, այդ թվում՝ բժշկական պարագաների, դեղորայքի կամ վառելիքի մատակարարումներ հիվանդանոցների և շտապօգնության մեքենաների համար: 53 սպասարկող մեքենաներից այժմ աշխատում են միայն 23-ը»,-ասվում է տեքստում:
Կարմիր մահիկը նաև հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ Իսրայելը մարտի 2-ին փակեց Գազայի սահմանային անցակետերը, սննդի, ջրի, վերմակների, հագուստի, վրանների և առաջին անհրաժեշտության իրերի հոսքը դադարեց, իսկ ռազմական գործողությունների վերսկսումը «ավելի մեծ վտանգի է ենթարկում անկլավի բնակիչներին՝ դժվարացնելով նրանց գոյատևումը»:
15:22 19.03.2025
Կրեմլը բացահայտել է Պուտին-Թրամփ բանակցությունների մանրամասները11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին15:22 19.03.2025
Կրեմլը բացահայտել է Պուտին-Թրամփ բանակցությունների մանրամասներըՆախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի բանակցությունների մասին։ Հիմնական կետերը. Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում և վստահում միմյանց։ Նախագահների ամուր կամքը լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կգնան հարաբերությունների վերականգնման ճանապարհով։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի շուրջ: ️ Պուտինը բաց […] ...
15:15 19.03.2025
Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլըՄարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները: Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել […] ...
15:07 19.03.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ԲրազիլիայումՄարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ քննարկումներ: ...
14:56 19.03.2025
«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ […] ...
14:48 19.03.2025
Սթարմերը Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զրույցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահեցրել է Վլադիմիր Զելենսկուն, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին, հայտնում է Դաունինգ սթրիթը։ «Վարչապետը զրուցել է նախագահ Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են այն առաջընթացը, որ նախագահ Թրամփը հասել է Ռուսաստանի հետ իր զրույցներում՝ հրադադար ապահովելու համար։ Վարչապետը վերահաստատել է […] ...