Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+14.09 oC

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետ

20:17 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է խորհրդատվական այցով Հայաստան ժամանած Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի և ԱԶԲ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում են նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում նախարարը և ԱԶԲ hայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ստորագրել են «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կբարձրանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

23:34 18.03.2025

Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտե­սությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր […] ...

Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnր

23:22 18.03.2025

Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnր

Մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ […] ...

Շվեյցարիան նպաստելու է արցախահայերի հայրենադարձությանը

23:15 18.03.2025

Շվեյցարիան նպաստելու է արցախահայերի հայրենադարձությանը

Շվեյցարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը: Դեռ դեկտեմբերին էր ընդունվել նման օրինագիծ: Այս մեկն ինչո՞վ է տարբերվում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթն այս անգամ ընդունել է խորհրդարանի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը: Փաստաթուղթը կոչվում է «Խաղաղության ֆորում՝ ԼՂ-ի համար. հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն»: Այն Շվեյցարիայի […] ...

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Դիեգո Մարտինես Բելիոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

23:06 18.03.2025

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Դիեգո Մարտինես Բելիոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ

22:59 18.03.2025

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ մինչև 2027թ․ հունիս։ 48-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։ Սիմոնե Ինձագին 2021 թվականից է գլխավորում «Ինտերը», որը նրա ղեկավարությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից։ ...

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

22:48 18.03.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, իսկ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելն է։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Մարտի 20-ին՝ ժամը 11.30-15.30, միաժամանակ ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզի […] ...

BACK_TO_TOP