08:30 19.03.2025
«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է Ֆրանսիայի հավաքականում թիմակից, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ մտերիմ հարաբերությունների մասին։
«Ես ու Անտուանը հաճախ ենք զրուցում։ Նա հրաշալի որդի ունի, ֆուտբոլի մեծ ֆանատ է, հիշեցնում է ինձ մանկության տարիները։
Մյուս կողմից, իսկապես, ավելի բարդ է դարձել շփումը, քանի որ ապրում ենք քաղաքում, որտեղ մեր թիմերը սկզբունքային մրցակիցներ են։ Բայց կարող եմ վստահեցնել, որ Անտուանի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ։ Նա արդեն մի քանի անգամ ինձ հրավիրել է իր տուն բարբեքյուի։ Դեռ չի ստացվում գնալ, բայց անպայման կգնամ։ Մենք մոտ ենք ապրում իրար։
Ես գիտեի, որ նա հեռանալու է հավաքականից։ Նա բացատրել էր ինձ, թե ինչու է ընդունում այդ որոշումը։
Այն ժամանակ մենք զգում էինք, որ մեր ներդրումը հավաքականում այնքան էլ չի գնահատվում։ Ես ու Անտուանը տպավորություն ունեինք, որ մեր արածը հավաքականում նետում են աղբանոցը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը մարտի 20-ին և 23-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին15:30 19.03.2025
Թրամփը հայտարարել է, որ Բայդենն ի վիճակի չէր խոսել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ բարձրագույն կառավարական պաշտոնում իրեն նախորդածը՝ Ջո Բայդենը, ի վիճակի չէր երկխոսություն վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Նրանք ընդհանրապես չէին խոսում։ Բայդենը ունակ չէր խոսելու», – ասել է նա Washington Examiner-ին: Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ աշխատում է հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ՝ արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչպես նաև դժգոհություն […] ...
15:22 19.03.2025
Կրեմլը բացահայտել է Պուտին-Թրամփ բանակցությունների մանրամասներըՆախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի բանակցությունների մասին։ Հիմնական կետերը. Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում և վստահում միմյանց։ Նախագահների ամուր կամքը լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կգնան հարաբերությունների վերականգնման ճանապարհով։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի շուրջ: ️ Պուտինը բաց […] ...
15:15 19.03.2025
Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլըՄարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները: Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել […] ...
15:07 19.03.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ԲրազիլիայումՄարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ քննարկումներ: ...
15:05 19.03.2025
1 զոհ, 2 վիրավոր. վթար Նալբանդյան փողոցումՄարտի 19-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելում» գտնվող 25-ամյա Պետրոս Ղ.-ն դուրս է շպրտվել մեքենայից և տեղում մահացել, իսկ 22-ամյա երիտասարդը և «Հյունդայիի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...