18:35 18.03.2025
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։
ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին դիմակայունության բարձրացման համատեքստում կարևորել է ԱՄՆ գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, որի շրջանակում նման հենակետեր են կառուցվել նաև հանրապետության 6 համայնքներում։
Արփինե Սարգսյանը նշել է, որ Ստեփանավանում հրշեջ-փրկարարական կայանի գործարկումը կարևոր նախաձեռնություն է՝ մի կողմից թույլ տալով փրկարար ծառայողներին արտակարգ իրավիճակներում ապահովել արագ արձագանքում՝ լինելով ավելի մոտ մեր հանրությանը, մյուս կողմից՝ արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելով հենց ծառայողների համար։
«ՀՀ կառավարությունը աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ լիովին նոր ռազմավարական մոտեցումներ է որդեգրել, որոնք մեզ պետք է օգնեն ոչ միայն կենտրոնանալու փրկարարական աշխատանքի վրա որպես արձագանքման կարևոր բաղադրիչ, այլ նաև գալով սկզբից, ըստ էության, գնահատելով առկա ռիսկերը՝ հասկանալ, թե ինչպիսի վաղ ազդարարման համակարգեր կարող ենք ունենալ, հետո գալ դեպի արձագանքումը ու նաև հետաղետային վերականգնումը, ինչը թույլ պիտի տա աղետների ռիսկի կառավարման ցիկլում ավելի արդյունավետ գործել»,-նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ փրկարարի առաքելությունը ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար Հայաստանն առավել ապահով դարձնելն է, և այդ համատեքստում կարևոր են թե՛ ծառայությունում ինստիտուցիոնալ փոփոխությունները, թե՛ ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը։
Մատնանշելով Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հաղթահարման փորձը՝ նախարարը նշել է, որ այն Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման կարողությունները գնահատելու համար առանձնահատուկ օրինակ է։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմանը, մարզում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի ձևավորմանը։
Նախարարն արձանագրել է, որ ջանք չի կարող խնայվել և չի խնայվում 911 փրկության հեռախոսահամարով դիմողին փրկությունը հնարավորինս արագ հասցնելու համար։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի խոսքով՝ «Այս հրշեջ-փրկարարական կայանը Ստեփանավանի և մոտակա համայնքների բնակավայրերի համար հնարավորություն է, որպեսզի արտակարգ իրավիճակներին հնարավոր լինի ավելի արագ արձագանքել»:
Կայանի բացման արարողությանը երգ ու պարով հանդես են եկել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի սաները։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շրջել են տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայողների հանգստի և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական ու գույքային համալրվածությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
23:45 18.03.2025
Ուրախ եմ, որ Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկվող պայմանավորվածություններն իրականություն են դառնում. ԿԳՄՍ նախարարԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հաջորդ շաբաթ՝ մարտի 25-ին սպասվող երկու իրադարձություն արժի նկատել բազմաթիվ այլ իրադարձությունների շարքում։ «Հայաստանը առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում հատկապես մեծ անդրադարձ կարվի Ավետիք Իսահակյանին, որի 150-ամյակը լրանում է այս տարի։ Լայպցիգում գտնվող այն տանը, որտեղ համալսարանում սովորելու տարիներին բնակվել է […] ...
23:34 18.03.2025
Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր […] ...
23:22 18.03.2025
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnրՄարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ […] ...
23:06 18.03.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Դիեգո Մարտինես Բելիոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերՄարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:59 18.03.2025
«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետԻտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ մինչև 2027թ․ հունիս։ 48-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։ Սիմոնե Ինձագին 2021 թվականից է գլխավորում «Ինտերը», որը նրա ղեկավարությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից։ ...
22:48 18.03.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերումՀանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, իսկ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելն է։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Մարտի 20-ին՝ ժամը 11.30-15.30, միաժամանակ ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզի […] ...