18:07 18.03.2025
Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը:
Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ: Վերջինիս համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:
14:02 19.03.2025
Թրամփն ասել է, որ Պուտինը զրույցի ընթացքում ցուցաբերել է հաստատակամություն և ուժԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը դրսևորել է հաստատակամություն և ուժ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան The Washington Examiner թերթին տված հարցազրույցում։ «Պուտինն իրեն դրսևորեց որպես հաստատակամ և ուժեղ մարդ, ինչպիսին ինքը կա: Դա շատ լավ հեռախոսազանգ էր: Ես նրան (Պուտինին) շատ լավ […] ...
13:56 19.03.2025
Թրամփը նշել է, որ վերջին շրջանում մի քանի անգամ խոսել է Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իր հեռախոսազրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միակը չէր, որ ունեցել է վերջին շաբաթների ընթացքում։ «Դա շատ լավ զանգ էր: Ես կարծում եմ, որ դա ինչ-որ լավ բանի սկիզբն է: Այն սկսվել է երեք-չորս շաբաթ առաջ: Գիտեք, ես շատ անգամ խոսել եմ Պուտինի հետ, այն չի […] ...
13:49 19.03.2025
Կալլաս. ԵՄ-ն մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումը ԿիևինԵվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները, ինչը Ռուսաստանի համար հրադադարի պայման է։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը` պատասխանելով Reuters գործակալության հարցերին։ «Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա», – ասել է նա՝ պատասխանելով Կիևի 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին: «Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել […] ...
13:40 19.03.2025
Երևանի քաղաքապետն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են գործակցության շրջանակըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ կողմերը նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև հաստատված արդյունավետ գործակցությունն ամուր հիմք է նոր նախագծեր կյանքի կոչելու համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ընթացիկ ծրագրերից բացի Երևանի քաղաքապետարանն ունի […] ...
13:33 19.03.2025
Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և ծավալները. առաջարկը քննարկվել է հանձնաժողովումՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Առաջարկն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ին գումարված նիստի ընթացքում: Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական […] ...
13:25 19.03.2025
Լեգենդար Ռոնալդոն չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի ընտրություններինԼեգենդար Ռոնալդոն սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահի ընտրություններին։ «Մարզային 27 ֆեդերացիաների հետ առաջին շփումից հետո հասկացա, որ 23-ի դռները փակ են։ Եթե ղեկավարների մեծամասնությունը կարծում է, որ բրազիլական ֆուտբոլը լավ ձեռքերում է, ապա իմ կարծիքը նշանակություն չունի։ Ֆեդերացիաները հրաժարվեցին ինձ ընդունել՝ պատճառաբանելով, որ գոհ են ներկայիս […] ...