17:43 18.03.2025
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է մի շարք առանցքային պայմանների կատարման դեպքում, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացմանը, անհրաժեշտ պայման են խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման համար»,- նշել է Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ Երևանը շարունակում է ռազմական հզորություն զարգացնել սահմանամերձ շրջաններում։
Բացի այդ, Բաքուն նշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, որը Ադրբեջանը համարում է հնացած կառույց։
23:45 18.03.2025
Ուրախ եմ, որ Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկվող պայմանավորվածություններն իրականություն են դառնում. ԿԳՄՍ նախարարԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հաջորդ շաբաթ՝ մարտի 25-ին սպասվող երկու իրադարձություն արժի նկատել բազմաթիվ այլ իրադարձությունների շարքում։ «Հայաստանը առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում հատկապես մեծ անդրադարձ կարվի Ավետիք Իսահակյանին, որի 150-ամյակը լրանում է այս տարի։ Լայպցիգում գտնվող այն տանը, որտեղ համալսարանում սովորելու տարիներին բնակվել է […] ...
23:34 18.03.2025
Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր […] ...
23:22 18.03.2025
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnրՄարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ […] ...
23:15 18.03.2025
Շվեյցարիան նպաստելու է արցախահայերի հայրենադարձությանըՇվեյցարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը: Դեռ դեկտեմբերին էր ընդունվել նման օրինագիծ: Այս մեկն ինչո՞վ է տարբերվում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթն այս անգամ ընդունել է խորհրդարանի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը: Փաստաթուղթը կոչվում է «Խաղաղության ֆորում՝ ԼՂ-ի համար. հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն»: Այն Շվեյցարիայի […] ...
23:06 18.03.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Դիեգո Մարտինես Բելիոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերՄարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:59 18.03.2025
«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետԻտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ մինչև 2027թ․ հունիս։ 48-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։ Սիմոնե Ինձագին 2021 թվականից է գլխավորում «Ինտերը», որը նրա ղեկավարությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից։ ...