Կստեղծվի հնարավորություն` մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+7.09 oC

Կստեղծվի հնարավորություն` մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը

17:19 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախագիծը վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելուն: Բանն այն է, որ գործող օրենսգիրքը թույլ է տալիս միեւնույն դատավորի մոտ եղած փոխկապակցված գործերը միացնել մեկ վարույթում, սակայն նախատեսված չէ կառուցակարգ, որը թույլ կտա միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում, բայց գործնականում նման անհրաժեշտություն առաջանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման վարույթի առանձնահատկություններից ելնելով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը ներկայացրել է այն հանգամանքները, որոնց առկայության պայմաններում կարիք է առաջանում միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում:

Նշվել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կստեղծվի հնարավորություն` մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը, ինչը կնպաստի գործերի՝ ողջամիտ ժամկետում քննությանը եւ արդյունավետ լուծմանը:

Նախատեսվում է, որ երկու կամ ավելի վարույթներ կարող են միացվել, եթե միացման ենթակա գործերը քննող բոլոր դատավորները քննարկել են միջնորդությունը եւ կայացրել են այդ միացումը թույլատրելու մասին որոշումներ: Եթե միացման ենթակա գործերը քննող դատավորների թիվը երկուսից ավելի է, ապա առաջինը միջնորդությունը ստացած դատավորը միացումը թույլատրելուց հետո բոլոր դատավորներին է ուղարկում որոշումը եւ դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը: Եթե միացման ենթակա գործը քննող հաջորդ դատավորը կայացնում է որոշում՝ միացումը թույլատրելու մասին, ապա գործն անհապաղ հանձնում է հայցն առավել վաղ վարույթ ընդունած կամ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առաջարկվող կարգավորումներին՝ նշելով, որ նախագիծը ողջունելու են նաեւ պատասխանող կողմերը: «Պատասխանողների համար էլ լրացուցիչ ռեսուրսի վատնում է, որ նույն փաստական հանգամանքներին պետք է անդրադառնան տարբեր վարույթների շրջանակում: Այսինքն՝  ե՛ւ ֆինանսական ռեսուրսի,  ե՛ւ ժամանակի ծախս է ենթադրում: Այդ ամենը վերացնելուն է ուղղված այս նախագիծը: Վստահ եմ՝ պատասխանողները եւս շահագրգռված են, որ նախագիծը կյանքի կոչվի»,- ասել է նախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Նիստը տեղի է ունեցել մարտի 18-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը փակ է

01:00 22.03.2025

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր

00:53 22.03.2025

Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ մարտի 21-ը առցադաշտերի համաշխարհային օրն է: 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում ընդունեց (A/RES/77/158), համաձայն որի 2025 թվականը հայտարարվեց Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ 2025 թվականից սկսած՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։ Այս նախաձեռնություններն ուղղված են բարձրացնելու համաշխարհային հանրության իրազեկվածությունը սառցադաշտերի, ձյան և սառույցի կենսական […] ...

ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. Փաշինյան

00:48 22.03.2025

ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. Փաշինյան

Բանակի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի […] ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

00:44 22.03.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Հրազդան քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային […] ...

Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. վարչապետ

00:37 22.03.2025

Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը և մեր իրականությունը և տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած […] ...

Հայաստանն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. վարչապետ

00:29 22.03.2025

Հայաստանն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. վարչապետ

Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մի րոպե, կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ […] ...

BACK_TO_TOP