Կառավարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի աշխատանքային օրենսգրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+13.09 oC

Կառավարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի աշխատանքային օրենսգրքում

17:15 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք: Սակայն, դրա կիրառման դեպքում իրավական կարգավորման դաշտից դուրս են մնացել աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցերը: Այս մասին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել այն լրացումներն ու փոփոխությունները, որոնք գործադիրն առաջարկում է կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

Օրենքի նախագծով առաջարկվում է աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն` այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելն աշխատողի լիազորությունները համարել կասեցված, եթե դատարանի որոշմամբ բնակության տարածքը չլքելուց բացի կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ: Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում առաջարկվում է չկասեցնել տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով:

Առաջարկվում է նաեւ ամբողջությամբ պահպանել տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը, իսկ աշխատողի լիազորությունները գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում նաեւ վարձատրությունը: Օրենքի նախագծով տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի լիազորությունները կասեցված համարվելու դեպքում չի պահպանվի հանրային ծառայության մեջ գտնվող անձի վարձատրությունը:

Տիգրան Դադունցը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրախ եմ, որ Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկվող պայմանավորվածություններն իրականություն են դառնում. ԿԳՄՍ նախարար

23:45 18.03.2025

Ուրախ եմ, որ Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկվող պայմանավորվածություններն իրականություն են դառնում. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հաջորդ շաբաթ՝ մարտի 25-ին սպասվող երկու իրադարձություն արժի նկատել բազմաթիվ այլ իրադարձությունների շարքում։ «Հայաստանը առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում հատկապես մեծ անդրադարձ կարվի Ավետիք Իսահակյանին, որի 150-ամյակը լրանում է այս տարի։ Լայպցիգում գտնվող այն տանը, որտեղ համալսարանում սովորելու տարիներին բնակվել է […] ...

Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

23:34 18.03.2025

Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտե­սությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր […] ...

Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnր

23:22 18.03.2025

Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnր

Մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ […] ...

Շվեյցարիան նպաստելու է արցախահայերի հայրենադարձությանը

23:15 18.03.2025

Շվեյցարիան նպաստելու է արցախահայերի հայրենադարձությանը

Շվեյցարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը: Դեռ դեկտեմբերին էր ընդունվել նման օրինագիծ: Այս մեկն ինչո՞վ է տարբերվում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթն այս անգամ ընդունել է խորհրդարանի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը: Փաստաթուղթը կոչվում է «Խաղաղության ֆորում՝ ԼՂ-ի համար. հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն»: Այն Շվեյցարիայի […] ...

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Դիեգո Մարտինես Բելիոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

23:06 18.03.2025

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Դիեգո Մարտինես Բելիոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ

22:59 18.03.2025

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ մինչև 2027թ․ հունիս։ 48-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։ Սիմոնե Ինձագին 2021 թվականից է գլխավորում «Ինտերը», որը նրա ղեկավարությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից։ ...

BACK_TO_TOP