ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են չեխ խորհրդարանականներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+16.09 oC

ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են չեխ խորհրդարանականներին

16:55 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեզ համար կարեւոր ժամանակահատվածում եք այցելել Հայաստան: Մենք փոխանցել ենք խաղաղության համաձայնագրի տեքստն Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանի: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Մարտի 18-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Մարինա Ղազարյանը, Գեղամ Նազարյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը:

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը, խոսել ԵՄ անդամ երկրների, այդ թվում` Չեխիայի հետ ոլորտային փոխգործակցության խորացման անհրաժեշտությունից: Պատգամավորն ընդգծել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը` նշելով, որ վերջինիս ներկայությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգի չեզոքացմանը: Պատգամավորը բարձրաձայնել է Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները` հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա:

Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, բարձրաձայնել  Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց հարցը:

«Չեխիան հետաքրքրված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններով եւ ողջունում է այդ հարցում առաջխաղացումը»,- նշել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկը:

Կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը կարող են նպաստել ուղիղ չվերթների կազմակերպումը, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն դատապարտում է Գազայում հրադադարի խախտումը․ Կայա Կալլաս

21:00 18.03.2025

ԵՄ-ն դատապարտում է Գազայում հրադադարի խախտումը․ Կայա Կալլաս

Եվրամիությունը դատապարտում է Իսրայելի կողմից Գազայում հրադադարի խախտումը և կոչ է անում Թել Ավիվին դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարության մեջ։ «ԵՄ-ն դատապարտում է Գազայի հատվածում հրադադարի խախտումը և իսրայելական ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահը։ ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և կրկին […] ...

Մրցավարը խոստովանել է, որ 2013/14 մրցաշրջանի վերջին տուրում սխալմամբ չի արձանագրել Մեսիի «չեմպիոնական» գոլը

20:50 18.03.2025

Մրցավարը խոստովանել է, որ 2013/14 մրցաշրջանի վերջին տուրում սխալմամբ չի արձանագրել Մեսիի «չեմպիոնական» գոլը

Մրցավար Մատեո Լաոսը հայտնել է, որ կոպիտ սխալ է թույլ տվել Լա լիգայի 2013/14 մրցաշրջանի վերջին տուրի «Բարսելոնա»-«Աթլետիկո» խաղի ժամանակ, հաղորդում է Marca-ն: Այդ խաղում կատալոնական թիմը հաղթելու դեպքում չեմպիոն էր դառնալու: 66-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ, Լիոնել Մեսսին գոլ է խփել, որը մրցավարը չի արձանագրել: «Ես սխալվեցի: Այդ խաղում ամեն ինչ հավասար պայքարում էր […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:40 18.03.2025

Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Թումանյան փ. 15 շենք, Նալբանդյան փ. 17, 19, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Դավթաշեն 2-րդ թաղ․ 10, 24 շենքեր, թիվ 192 դպրոց, Սեբաստիայի փ. 18ա, 18, 20, 22/1, 22/2, 22/3, 24, […] ...

Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ

20:33 18.03.2025

Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ

Ժնևում երկօրյա գագաթնաժողովի մասնակիցները զգալի առաջընթաց են գրանցել Կիպրոսի խնդրի լուծման գործում՝ պայմանավորվելով կղզու երկու կողմերում երթևեկության համար բացել չորս անցակետ՝ հարավից հյուսիս և հյուսիսից հարավ: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա խոսքով՝ քննարկումներն անցել են կառուցողական ձևով, երկու կողմերն էլ ցույց են տվել իրենց հանձնառությունը բանակցություններում առաջընթացի […] ...

Ո՞վ է Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստը

20:22 18.03.2025

Ո՞վ է Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ժան-Մատեո Բահոյան դարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բոխումի» դեմ 26-րդ տուրի խաղում զարգացրել է 37,16 կմ/ժ արագություն։ 19-ամյա ֆուտբոլիստը այդ խաղում գրավել է մրցակցի դարպասը՝ Բուդնեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր առաջին գոլը։ Նա «Այնտրախտ» է տեղափոխվել 2024թ. հունվարին։ ...

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետ

20:17 18.03.2025

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է խորհրդատվական այցով Հայաստան ժամանած Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի և ԱԶԲ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում նախարարը և ԱԶԲ hայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ստորագրել են «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային […] ...

BACK_TO_TOP