15:19 18.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024 թ.-ին իրականացված աշխատանքները:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները և դրանց ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես, բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում թիրախի ապահովման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ կադաստրային քարտեզների ուղղում, աշխարհագրական անվանումների տեղեկատվական բազայի թարմացում, չտեղադրված գույքերի նույնականացում և տեղեկատվական բազայի ճշգրտում, բազային քարտեզագրական շերտերի (մակերևութային ջրեր, ռելիեֆ և տրանսպորտային ցանց) ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ:
Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է՝ իրականացվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղում, որից 156-ը՝ 2024 թվականին: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թ. մարտին:
Հաշվետու տարում իրականացվել են գրանցման տվյալների բազայի և կադաստրային քարտեզների անհամապատասխանությունների ավտոմատացված եղանակով հայտնաբերում և ուղղում: Մշակվել է ավտոմատացված ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս գույքերի գրանցման տվյալները համեմատել քարտեզագրական շերտերի հետ և հայտնաբերել անհամապատասխանությունները: Նախատեսվում է համակարգը ներդնել գրանցման համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրին անմիջապես տրամադրելու նպատակով։ 2024 թ. ընթացքում նույնականացվել է շուրջ 20000 միավոր գույք և ըստ անհրաժեշտության տեղադրվել կադաստրային քարտեզներում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է ևս 5000 գույքի նույնականացում:
2024 թ.-ին կատարվել է օրթոֆոտոհատակագծերից բազային քարտեզագրական շերտերի թվայնացում և ստանդարտացում՝ Արմավիրի մարզի տարածքի բազային քարտեզագրական շերտերի մուտքագրում գեոպորտալ, Արարատի մարզի՝ շուրջ 200,000 հա մակերեսով տարածքի ռելիեֆի քարտեզագրական շերտի ստեղծում և ստանդարտացում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է գեոպորտալ մուտքագրել Արարատի և Շիրակի մարզերի բազային շերտերը, ավարտել ՀՀ ամբողջ տարածքի «Ռելիեֆ» բազային քարտեզագրական շերտի ստեղծման, ստանդարտացման և գեոպորտալ մուտքագրման աշխատանքները:
Անցած տարի Ազգային գեոպորտալում ներդրվել է աշխարհագրական օբյեկտի համար ինքնաշխատ եղանակով անվանման անձնագրի ձևավորման համակարգը։ 2025 թ.-ին նախատեսվում է շուրջ 10000 ՀՀ աշխարհագրական անվանումների անձնագրերի կազմում և տվյալների թարմացում: Զեկուցվել է, որ ներկայումս Ազգային գեոպորտալում արտացոլված են մի շարք գերատեսչությունների ներկայացրած տվյալներ: Հաշվետու տարում մեկնարկել են նաև միջազգային ստանդարտներին համապատասխան նոր բազմաֆունկցիոնալ ազգային գեոպորտալի ներդրման աշխատանքները:
Ստեղծվել է Հասցեների միասնական ռեեստր. 2023 թ.-ի ընթացքում իրականացվել է շուրջ 1 մլն հասցեների ստանդարտացում, տարածական կապակցում և տեղեկատվական բազայի ստեղծում։ 2024թ.-ին ռեեստրի բազան համալրվել է ևս 200000 հասցեով, հաջորդ տարի նախատեսվում է ստանդարտացված և ճշգրտված հասցեների բազան համալրել ևս 40000 հասցեով։
Զեկույցի հիման վրա ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի, իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում կատարված աշխատանքը և ընդգծել բոլոր ուղղություններով շարունակական լավարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է պլատֆորմը կայացնել, տվյալները ներբեռնել և սահմանել դրա կառավարման հիմունքները: Ընդգծվել է, որ այդ տվյալները կարող են օգտակար լինել նաև ներդրումների միջավայրի բարելավման համար: Այդ համատեքստում ընդգծվել է հարթակի որոշ տվյալների կոմերցիալիզացիայի անհրաժեշտությունը: «Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է», – ասել է երկրի ղեկավարը և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել հարթակը լրացնել իրենց համակարգման ոլորտներում առկա տվյալներով:
18:07 18.03.2025
Արմեն Գրիգորյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՄարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը […] ...
17:53 18.03.2025
Ավանեսյանը բարելավել է դիրքը. WTAՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է ևս 3 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1435 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 36-րդ տեղ։ Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9606)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7375), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5361) և Մեդիսոն […] ...
17:45 18.03.2025
2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչԲնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում: Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թվաքանակը. 82 տոկոսը հաղթահարում է նվազագույն շեմը, 40 տոկոսը` միջին շեմը: […] ...
17:43 18.03.2025
Ադրբեջանը նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմանԲաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է մի շարք առանցքային պայմանների կատարման դեպքում, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացմանը, անհրաժեշտ […] ...
17:35 18.03.2025
Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերըՆախագծի նպատակն է օրենքով կարգավորել եւ սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, ինչպես նաեւ արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մարտի 18-ին գումարված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ […] ...