Հանձնաժողովի նիստում անդրադարձ է եղել Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարման ընթացքին եւ արդյունքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+19.09 oC

Հանձնաժողովի նիստում անդրադարձ է եղել Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարման ընթացքին եւ արդյունքներին

14:40 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Կրթության հասանելիության եւ կրթության իրավունքի իրացման իրավիճակից է խոսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ փաստել, որ նախադպրոցական կրթության հասանելիությունը Կառավարության ծրագրի կարեւորագույն թիրախ է: Նախարարի համոզմամբ եթե երեխան գոնե մեկ տարի նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված է լինում, ապա նրա հետագա կրթական արդյունքը դպրոցում շատ ավելի բարձր է լինում:

«Կրթության ռազմավարությամբ մենք նպատակադրել ենք, որ 2030 թվականին առնվազն մեկ տարի նախադպրոցական կրթությունը դառնա պարտադիր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ կրթության ոլորտի պատասխանատու նախարարը տեղեկացրել է, որ եթե 2017 թվականին 3-5 տարեկանների 56 տոկոսն էր ընդգրկված նախադպրոցական կրթության համակարգում, ապա 2024 թվականին այս ցուցանիշը շուրջ 75 տոկոս է: Նախարարը մանրամասնել է Կառավարության քայլերն այս հարցում, կրթության որակի երաշխիքների ապահովման տեսանկյունից խոսել մասնավոր հատվածում իրականացվող լիցենզավորման քաղաքականության մասին:

Դպրոցական կրթության հատվածում եւս կա զգալի առաջընթացգ եթե 2018 թվականին 72 տոկոս էր պարտադիր կրթության մեջ ներգրավվածությունը, ապա 2023 թվականին եղել է 88 տոկոս: 2017 թվականին ավագ դասարաններում կրթությունը շարունակում էր 9-րդ դասարանի շրջանավարտների 54 տոկոսը, իսկ 2023-2024 թվականների ուսումնական տարվա տվյալներով շուրջ 39,000 ավարտածներից ավելի քան 24,000-ը կրթությունը շարունակել է ավագ դասարաններում, իսկ ավելի քան 12,000-ը՝ քոլեջներում:

Բուհական ընդունելության մասով ավագ դպրոցների շրջանավարտների 52,3 տոկոսն ընդունվել է բուհ՝ ավելի քան 10,000 հոգի, մեծ մասը՝ 61 տոկոսը, պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով:

Շարունակվել են կրթաթոշակային ծրագրերը բուհերում, իրականացվել է աշխատանք մշակութային կյանքին եւ ծառայություններին հասանելիության մասով, այս ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի: Առողջ ապրելակերպի եւ ֆիզիկական առողջ ակտիվության շրջանակում եւս մի շարք միջոցառումներ են իրականացվել:  Նախարարը մանրամասնել է նաեւ Սփյուռքին ուղղված ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերը:

2024 թվականին Լեռնային Ղարաբաղից շուրջ 600 ուսուցիչ ՀՀ տարբեր դպրոցներում աշխատանքի է անցել, եւ այս նպատակով բյուջեից բացի աշխատավարձից միայն լրավճարների մասով տրամադրվել է ավելի քան 168 մլն դրամ:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության հաստատում, ժողովրդագրական իրավիճակի բարելավում, նպաստների համակարգ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ուղղված ծրագրեր, զբաղվածության ու սոցիալական ինտեգրման ծրագրեր, կենսաթոշակային համակարգ ու բնագավառին բնորոշ բազմաթիվ հարցերգ այս թեմաների շրջանակում է իրականացված աշխատանքներին անդրադարձել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում Կառավարության իրականացրած բարեփոխումները եւ նշել, որ որոշ միջազգային զեկույցներում արված գնահատականներն արտացոլում են բարեփոխումների համատեքստում դրական փոփոխությունները: Մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտներում, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում բարեփոխումների մասին խոսելիս նախարարը մանրամասն անդրադարձել է իրականացված դրական քայլերին, ներկայացրել որոշ վիճակագրական տվյալներ:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել ատեստավորման գործընթացին, գրադարանավարների աշխատավարձի բարձրացման հնարավորությանը, դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների ուսուցիչների հավելավճարի հնարավորությանը, ազգային փոքրամասնությունների կրթամշակութային իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանը եւ ոլորտային այլ հարցերի: Քննարկումներ են ընթացել քրեական արդարադատության կայացման, դատապարտյալների զբաղվածության, տարեցների խնամքի ու ցերեկային կենտրոնների գործունեության, զբաղվածության ռազմավարության թիրախների, սոցիալական աջակցության ծրագրերի ու այլ հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը քննարկել է ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագիծը

18:15 18.03.2025

Հանձնաժողովը քննարկել է ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագիծը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հեղինակն առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել ոչ պակաս պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ սպառողական զամբյուղի ամսական […] ...

Արմեն Գրիգորյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը

18:07 18.03.2025

Արմեն Գրիգորյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը

Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը […] ...

SHANTNEWS

18:00 18.03.2025

SHANTNEWS

Ավանեսյանը բարելավել է դիրքը. WTA

17:53 18.03.2025

Ավանեսյանը բարելավել է դիրքը. WTA

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է ևս 3 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1435 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 36-րդ տեղ։ Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9606)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7375), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5361) և Մեդիսոն […] ...

2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ

17:45 18.03.2025

2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ

Բնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում: Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թվաքանակը. 82 տոկոսը հաղթահարում է նվազագույն շեմը, 40 տոկոսը` միջին շեմը: […] ...

Ադրբեջանը նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման պայման

17:43 18.03.2025

Ադրբեջանը նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման պայման

Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է մի շարք առանցքային պայմանների կատարման դեպքում, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացմանը, անհրաժեշտ […] ...

BACK_TO_TOP