Խուսանովը G դասի «Մերսեդես» է նվեր ստացել հայրենիքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+17.09 oC

Խուսանովը G դասի «Մերսեդես» է նվեր ստացել հայրենիքում

15:52 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մանչեսթեր Սիթիի» ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովին շքեղ նվերով են դիմավորել հայրենիքում՝ Ուզբեկստանում:

21-ամյա կենտրոնական պաշտպանն Անգլիայի չեմպիոնին միանալուց հետո առաջին անգամ վերադարձել է հայրենիք՝ Ուզբեկստանի հավաքականի կազմում ԱԱ-2026-ի ասիական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումներին պատրաստվելու նպատակով: Հայրենիքում Խուսանովին հաճելի անակնկալ են մատուցել՝ նվիրելով G դասի շքեղ «Մերսեդես»:

Ուզբեկստանի հավաքականը մարտի 20-ին կընդունի Ղրղզստանի, իսկ մարտի 25-ին կհյուրընկալվի Իրանի հավաքականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Ավանեսյանը կմասնակցի Miami Open-ին

19:40 18.03.2025

Էլինա Ավանեսյանը կմասնակցի Miami Open-ին

Աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը կմասնակցի ԱՄՆ-ում անցկացվելիք WTA-1000 շարքի Miami Open մրցաշարին։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում կմրցի աշխարհի 95-րդ ռակետ, ռուսաստանցի Էրիկա Անդրեևայի հետ։ Մրցախաղը տեղի կունենա մարտի 19-ին։ Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։ ...

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ապրիլի 21-ին կիսելու եմ մտքերս Ձեզ հետ. Աննա Հակոբյանը՝ վարդեսնիսցիներին

19:33 18.03.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ապրիլի 21-ին կիսելու եմ մտքերս Ձեզ հետ. Աննա Հակոբյանը՝ վարդեսնիսցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառմամբ դիմել է վարդենիսցիներին․ «Սիրելի վարդենիսցիներ, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ապրիլի 21-ին, ժամը 13:00-ին, Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կիսելու եմ մտքերս Ձեզ հետ։ Միասին խորհելու ենք, գնալու ենք անցյալ, փնտրելու ենք մեր հարցերի պատասխանները կամ նորերն ենք առաջ բերելու: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։ ...

Սպիտակ տուն. Պուտինի հետ Թրամփի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ

19:25 18.03.2025

Սպիտակ տուն. Պուտինի հետ Թրամփի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ և դեռ շարունակվում է։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ նախագահի օգնական, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։ «Նախագահ Թրամփը գտնվում է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, որտեղ նա զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է […] ...

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն աշխարհի գավաթի մրցաշարին

19:15 18.03.2025

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն աշխարհի գավաթի մրցաշարին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն մարտի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել: Փետրվարին գերմանական Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի […] ...

Կարևորել են ԱԶԲ-ի ներդրումները ճանապարհաշինության, էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում

19:10 18.03.2025

Կարևորել են ԱԶԲ-ի ներդրումները ճանապարհաշինության, էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանն ու Վարդան Կոստանյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին և Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Դոն Լամբերտին, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Փոխնախարարները ողջունել են հյուրերին, կարևորել ԱԶԲ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք զգալի […] ...

Թրամփը հույս ունի կարճ ժամանակում խաղաղության հասնել Ուկրաինայում

19:05 18.03.2025

Թրամփը հույս ունի կարճ ժամանակում խաղաղության հասնել Ուկրաինայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է «շատ կարճ ժամանակում» հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Հարիսոն Ֆիլդսը` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր ամերիկացի գործընկերոջ առաջիկա հեռախոսազրույցի հետ։ «Նախագահ Թրամփը լուրջ է տրամադրված, և վերջնակետն այն է, որ նա ցանկանում է հասնել խաղաղության», – ասել է […] ...

BACK_TO_TOP