Ավանեսյանը բարելավել է դիրքը. WTA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
10:10:54
Ամսաթիվ
19 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+11.09 oC

Ավանեսյանը բարելավել է դիրքը. WTA

17:53 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է ևս 3 տեղով։

22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1435 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 36-րդ տեղ։

Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9606)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7375), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5361) և Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 5004)։

Ինդիան Ուելսի «Մասթերս» շարքի մրցաշարը հաղթելու շնորհիվ առաջին անգամ 6-րդ տեղ է բարձրացել Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4710)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփն ասել է, որ Պուտինը զրույցի ընթացքում ցուցաբերել է հաստատակամություն և ուժ

14:02 19.03.2025

Թրամփն ասել է, որ Պուտինը զրույցի ընթացքում ցուցաբերել է հաստատակամություն և ուժ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը դրսևորել է հաստատակամություն և ուժ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան The Washington Examiner թերթին տված հարցազրույցում։ «Պուտինն իրեն դրսևորեց որպես հաստատակամ և ուժեղ մարդ, ինչպիսին ինքը կա: Դա շատ լավ հեռախոսազանգ էր: Ես նրան (Պուտինին) շատ լավ […] ...

Թրամփը նշել է, որ վերջին շրջանում մի քանի անգամ խոսել է Պուտինի հետ

13:56 19.03.2025

Թրամփը նշել է, որ վերջին շրջանում մի քանի անգամ խոսել է Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իր հեռախոսազրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միակը չէր, որ ունեցել է վերջին շաբաթների ընթացքում։ «Դա շատ լավ զանգ էր: Ես կարծում եմ, որ դա ինչ-որ լավ բանի սկիզբն է: Այն սկսվել է երեք-չորս շաբաթ առաջ: Գիտեք, ես շատ անգամ խոսել եմ Պուտինի հետ, այն չի […] ...

Կալլաս. ԵՄ-ն մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումը Կիևին

13:49 19.03.2025

Կալլաս. ԵՄ-ն մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումը Կիևին

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները, ինչը Ռուսաստանի համար հրադադարի պայման է։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը` պատասխանելով Reuters գործակալության հարցերին։ «Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա», – ասել է նա՝ պատասխանելով Կիևի 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին: «Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել […] ...

Երևանի քաղաքապետն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են գործակցության շրջանակը

13:40 19.03.2025

Երևանի քաղաքապետն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ կողմերը նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև հաստատված արդյունավետ գործակցությունն ամուր հիմք է նոր նախագծեր կյանքի կոչելու համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ընթացիկ ծրագրերից բացի Երևանի քաղաքապետարանն ունի […] ...

Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և ծավալները. առաջարկը քննարկվել է հանձնաժողովում

13:33 19.03.2025

Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և ծավալները. առաջարկը քննարկվել է հանձնաժողովում

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Առաջարկն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ին գումարված նիստի ընթացքում: Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական […] ...

Լեգենդար Ռոնալդոն  չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի  նախագահի ընտրություններին

13:25 19.03.2025

Լեգենդար Ռոնալդոն չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի ընտրություններին

Լեգենդար Ռոնալդոն սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահի ընտրություններին։ «Մարզային 27 ֆեդերացիաների հետ առաջին շփումից հետո հասկացա, որ 23-ի դռները փակ են։ Եթե ​​ղեկավարների մեծամասնությունը կարծում է, որ բրազիլական ֆուտբոլը լավ ձեռքերում է, ապա իմ կարծիքը նշանակություն չունի։ Ֆեդերացիաները հրաժարվեցին ինձ ընդունել՝ պատճառաբանելով, որ գոհ են ներկայիս […] ...

BACK_TO_TOP