Կրեմլը մտադիր է հնարավորինս արագ զեկուցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքների մասին, որը սպասվում է մարտի 18-ի կեսօրին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կեսօրին տեղի կունենա Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, մենք ձեզ կտեղեկացնենք այս զրույցի արդյունքների մասին, ինչպես սովորաբար անում ենք, մենք դա կանենք հնարավորինս արագ»,- ասել է նա։