13:10 18.03.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը սպասվում է Մոսկվայի ժամանակով 16։00-18։00-ին։
Այս մասին լրագրողներին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա իրականում կլինի Մոսկվայի ժամանակով ժամը 16-18-ը»,- ասել է նա։
15:22 18.03.2025
Ռաֆինյան` «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդԿատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդն է, հաղորդում է Goal.com-ը: Ամենշաբաթյա թարմացվող ցանկում երկրորդը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, երրորդը` կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է: ...
15:19 18.03.2025
Քննարկվել են Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024 թ.-ին իրականացված աշխատանքները: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները և դրանց ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես, բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում թիրախի ապահովման նպատակով իրականացվել են հետևյալ […] ...
15:15 18.03.2025
Կիևը Հունգարիային մեղադրում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացն արգելափակելու մեջՈւկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ, արդարադատության նախարար Օլգա Ստեֆանիշինան Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ «Մեկ անդամ երկիր ուղղակի արգելափակում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Դա Հունգարիան է»,- նշել է Ստեֆանիշինան։ Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ «Դա […] ...
15:07 18.03.2025
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանումՄարտի 25-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում […] ...
14:55 18.03.2025
Վրաստանի հավաքականը նոր ավագ է ունենալու Հայաստանի ընտրանու դեմ խաղումՎրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հայտարարել է, որ Հայաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի երևանյան խաղում իր թիմը նոր ավագ է ունենալու, հաղորդում է nakrebi.ge-ն: Մարտի 20-ին ավագի թևկապով առաջին անգամ վրացիներին կառաջնորդի կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին: «Մենք շատ ենք քննարկել, և ինձ համար Օթարը լավագույն ընտրությունն է: Նա իր ակումբի ավագն է, գիտի՝ […] ...
14:48 18.03.2025
Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու ԹրամփըՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, առաջիկա հեռախոսազրույցի ժամանակ կբարձրացնեն հնարավոր անձնական հանդիպման թեման, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։ Նշվում է, որ պաշտոնյան այս խոսակցությունն անվանել է բանակցությունների բնական հաջորդ քայլ։ «Թրամփի և Պուտինի անձնական հանդիպման հարցը, ամենայն հավանականությամբ, կբարձրացվի նրանց զրույցի ընթացքում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։ ...