15:48 18.03.2025
Գերմանիան և ԵՄ վեց այլ երկրներ աջակցել են Չեխիայի նախաձեռնությանը` համայնքի բյուջեից ֆինանսավորել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է իր վճարումները: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրները։
Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել էր , որ Եվրամիությունը դիտարկում է մեդիա կորպորացիայի ֆինանսավորումը ստանձնելու հնարավորությունը, սակայն նա նշել է, որ դա «մեխանիկորեն չի լինի»։
Politico-ի փոխանցմամբ՝ Գերմանիայից բացի, «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման առաջարկին աջակցել են սկանդինավյան եւ բալթյան երկրները։ Ավելի վաղ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտարարել էր, որ իր երկիրը նպատակահարմար է համարում պահպանել ռադիոկայանի հեռարձակումը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Պրահայում։ Մեդիահոլդինգի ֆինանսավորումը կարող է պահանջել տարեկան մոտավորապես 120 միլիոն դոլար:
21:17 18.03.2025
Հրդեհ անասնագոմի տանիքում22:31 18.03.2025
Ջրամբարների լցվածությունը մարտի 18-ի դրությամբ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 18-ի դրությամբ: ...
22:20 18.03.2025
Ադրբեջանը լարված վիճակում է, փորձում է պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է հետաձգել, մինչև այն պահը երբ դեմ կկանգնի պատին․ Արմեն ՀովհաննիսյանԱմբողջ աշխարհը ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, իսկ մեզ մոտ այդ փաստը կարծես թե ավելի մեծ մտահոգություններ է առաջացրել: Ինչո՞ւ, և ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս պարագայում: Թեմայի շուրջ այսօր «Հեռանկարը» զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ինչու դրական լույսի տակ ներկայացվող այս լուրը, մեզ մոտ նոր անհանգստություններ […] ...
22:11 18.03.2025
Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Ռեալը» ևս դեմ չէ մեկ տարով երկարաձգել համագործակցությունը Մոդրիչի հետ, որն այս մրցաշրջանում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել […] ...
21:56 18.03.2025
Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումըՄարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը: ...
21:43 18.03.2025
Ի՞նչ են քննարկել և որոշել Պուտինն ու Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապվածՀեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […] ...