12:39 18.03.2025
Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում:
«ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:
Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
15:22 18.03.2025
Ռաֆինյան` «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդ15:15 18.03.2025
Կիևը Հունգարիային մեղադրում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացն արգելափակելու մեջՈւկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ, արդարադատության նախարար Օլգա Ստեֆանիշինան Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ «Մեկ անդամ երկիր ուղղակի արգելափակում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Դա Հունգարիան է»,- նշել է Ստեֆանիշինան։ Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ «Դա […] ...
15:07 18.03.2025
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանումՄարտի 25-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում […] ...
14:55 18.03.2025
Վրաստանի հավաքականը նոր ավագ է ունենալու Հայաստանի ընտրանու դեմ խաղումՎրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հայտարարել է, որ Հայաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի երևանյան խաղում իր թիմը նոր ավագ է ունենալու, հաղորդում է nakrebi.ge-ն: Մարտի 20-ին ավագի թևկապով առաջին անգամ վրացիներին կառաջնորդի կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին: «Մենք շատ ենք քննարկել, և ինձ համար Օթարը լավագույն ընտրությունն է: Նա իր ակումբի ավագն է, գիտի՝ […] ...
14:48 18.03.2025
Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու ԹրամփըՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, առաջիկա հեռախոսազրույցի ժամանակ կբարձրացնեն հնարավոր անձնական հանդիպման թեման, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։ Նշվում է, որ պաշտոնյան այս խոսակցությունն անվանել է բանակցությունների բնական հաջորդ քայլ։ «Թրամփի և Պուտինի անձնական հանդիպման հարցը, ամենայն հավանականությամբ, կբարձրացվի նրանց զրույցի ընթացքում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։ ...
14:40 18.03.2025
Հանձնաժողովի նիստում անդրադարձ է եղել Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարման ընթացքին եւ արդյունքներինՄարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության հասանելիության եւ կրթության իրավունքի իրացման իրավիճակից է խոսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ փաստել, որ նախադպրոցական կրթության հասանելիությունը Կառավարության ծրագրի կարեւորագույն թիրախ է: […] ...
14:33 18.03.2025
ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ծաղրել են «Մարսելին»Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Լիգա 1-ի 26-րդ տուրում 3-1 հաշվով «Մարսելին» հաղթելուց հետո ծաղրել են մրցակցին: Փարիզյան ակումբի ֆուտբոլիստները լուսանկարվել են հանդերձարանում` ցույց տալով հարավկորեացի հարձակվող Լի Կան Ինի` 19 համարի մարզաշապիկն ու շորտը: Այդպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ այդ հաղթանակից հետո երկրորդ տեղում գտնվող «Մարսելին»գերազանցում են 19 միավորով: Լուիս Էնրիկեի […] ...