15:43 18.03.2025
Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն մի հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։
Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ, միջոցառումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, փերֆորմանսներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնելու է Հայաստանի ազգային գրադարանի և Ավետիք-Իսահակյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ներկայացվելու են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերջին տարիներին հրատարակված հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ գրքերը, ինչպես նաև հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:
Տաղավարի աշխատանքներում առանձնակի կարևորությամբ ներկայացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում դրամաշնորհային» ծրագիրը: Հայաստանի և արտերկրի հրատարակիչների հետ իրականացվող այս ծրագրի շրջանակում նախարարությունը մասնակի դրամաշնորհ է տրամադրում արտասահմանյան այն հրատարակիչներին, որոնք պատրաստ են իրենց երկրում հրատարակել հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:
Լայպցիգում կբացվի Ավետիք Իսահակյանի հուշատախտակը
Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի մեծապես միտված է նաև հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանին, նրա ստեղծագործությունների տարածմանն ու հանրահռչակմանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի համագործակցությամբ մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) կբացվի Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։
Հուշատախտակը կներկայացնի տեղեկատվություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին՝ միաժամանակ փաստելով, որ Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից: Հուշատախտակին ամրացված է լինելու նաև Գյումրիի սև տուֆը՝ որպես հայկականության խորհրդանիշ, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կլինի QR կոդ, որով մարդիկ կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:
Հուշատախտակի բացումից հետո «Alte Börse» համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ. կկատարվեն Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:
Ցուցահանդեի շրջանակում տարբեր տաղավարներում տեղի կունենան միջոցառումներ.
Մարտի 27
Ժամը 12:00-պաշտոնապես կբացվի Հայաստանի ազգային տաղավարը
Ժամը 10:30-Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդես
Ժամը 15:00-«Վարպետը» ֆիլմի ցուցադրությունը
Մարտի 28
Ժամը 17:00-Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների գերմաներն հրատարակության շնորհանդես
Մարտի 29
Ժամը 13:00-բանախոսություն՝ «Հայ գրականության զարգացման միտումները» խորագրով՝ արձակագիր, կինոսցենարիստ Արամ Խաչատրյան
Հիշեցնենք, որ 2025 թվականի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում: Նախարարը Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ հանդիպմանը քննարկել էր համագործակցության ծրագրեր: Հանդիպմանը մասնակցել էր նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի՝ Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի մասնակցության վերաբերյալ:
Նշենք, որ նախորդ տարի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են 40 երկրի 2085 ցուցադրող, 283 000 այցելու, 55 000 ոլորտային մասնագետներ, 3131 լրագրող և մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ: Լայպցիգի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը հիմնադրվել է 1632 թվականին:
21:17 18.03.2025
Հրդեհ անասնագոմի տանիքում22:31 18.03.2025
Ջրամբարների լցվածությունը մարտի 18-ի դրությամբ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 18-ի դրությամբ: ...
22:20 18.03.2025
Ադրբեջանը լարված վիճակում է, փորձում է պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է հետաձգել, մինչև այն պահը երբ դեմ կկանգնի պատին․ Արմեն ՀովհաննիսյանԱմբողջ աշխարհը ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, իսկ մեզ մոտ այդ փաստը կարծես թե ավելի մեծ մտահոգություններ է առաջացրել: Ինչո՞ւ, և ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս պարագայում: Թեմայի շուրջ այսօր «Հեռանկարը» զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ինչու դրական լույսի տակ ներկայացվող այս լուրը, մեզ մոտ նոր անհանգստություններ […] ...
22:11 18.03.2025
Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Ռեալը» ևս դեմ չէ մեկ տարով երկարաձգել համագործակցությունը Մոդրիչի հետ, որն այս մրցաշրջանում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել […] ...
21:56 18.03.2025
Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումըՄարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը: ...
21:43 18.03.2025
Ի՞նչ են քննարկել և որոշել Պուտինն ու Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապվածՀեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […] ...