Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է հակամարտությունը դադարեցնելու Կիևի պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+21.09 oC

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է հակամարտությունը դադարեցնելու Կիևի պատրաստակամության մասին

12:14 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է վերջ դնել հակամարտությանը այս տարի Ջիդդաում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո։

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մարտի 11-ին բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Այս բանակցություններից հետո հրապարակվել է կողմերի համատեղ հայտարարություն, ըստ որի, մասնավորապես, Կիեւը պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։

«Ջիդդայից հետո մենք ունենք այլ արագություն, նոր լրացուցիչ հնարավորություններ այս տարի այս պատերազմն ավարտելու համար, և մենք պատրաստ ենք դրան: Մենք խոչընդոտ չենք խաղաղության հասնելու համար», – ասաց Սիբիգան Նյու Դելիում Raisina Dialogue համաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել են Կառավարության կողմից 2024 թ. արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները

16:11 18.03.2025

Ներկայացվել են Կառավարության կողմից 2024 թ. արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները

Ձեզ եմ ներկայացնում 2024 թվականի ընթացքում  արդարադատության ոլորտում Կառավարության կողմից  կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները: Նախորդ տարի ընդունվել է Ընտրական օրենսգրքի  փոփոխությունների փաթեթը, որով  հստակեցվել են քարոզչական նյութերի,  քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները: Նախատեսվել են նաեւ նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման ու ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր եւ այլն: Այս մասին ասել է ՀՀ  արդարադատության նախարար […] ...

Անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

16:00 18.03.2025

Անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ […] ...

Խուսանովը G դասի «Մերսեդես» է նվեր ստացել հայրենիքում

15:52 18.03.2025

Խուսանովը G դասի «Մերսեդես» է նվեր ստացել հայրենիքում

«Մանչեսթեր Սիթիի» ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովին շքեղ նվերով են դիմավորել հայրենիքում՝ Ուզբեկստանում: 21-ամյա կենտրոնական պաշտպանն Անգլիայի չեմպիոնին միանալուց հետո առաջին անգամ վերադարձել է հայրենիք՝ Ուզբեկստանի հավաքականի կազմում ԱԱ-2026-ի ասիական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումներին պատրաստվելու նպատակով: Հայրենիքում Խուսանովին հաճելի անակնկալ են մատուցել՝ նվիրելով G դասի շքեղ «Մերսեդես»: Ուզբեկստանի հավաքականը մարտի 20-ին կընդունի Ղրղզստանի, իսկ մարտի 25-ին […] ...

Politico. Չեխիայի՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման ծրագիրը աջակցություն է ստացել ԵՄ 7 երկրներից

15:48 18.03.2025

Politico. Չեխիայի՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման ծրագիրը աջակցություն է ստացել ԵՄ 7 երկրներից

Գերմանիան և ԵՄ վեց այլ երկրներ աջակցել են Չեխիայի նախաձեռնությանը` համայնքի բյուջեից ֆինանսավորել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը  այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է իր վճարումները: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել էր , որ Եվրամիությունը դիտարկում […] ...

Հայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ կանցկացվեն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

15:43 18.03.2025

Հայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ կանցկացվեն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն մի հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։ Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ, միջոցառումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, փերֆորմանսներ։ ՀՀ […] ...

Այսօր պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

15:37 18.03.2025

Այսօր պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

2024 թվականից պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Յուրաքանչյուր երեխայի համար դեղի արժեքը տարեկան կազմում է 1 միլիոն 840 հազար դրամ. ֆինանսական այս ծանր բեռը ընտանիքի խնդիրն էր մինչև ծրագրի մեկնարկը: Այս դեղերը, տարբեր պարբերականությամբ, պացինետները պետք է օգտագործեն ամբողջ կյանքի ընթացքում: Այսօր պատանեկան արթրիտի […] ...

BACK_TO_TOP