15:30 18.03.2025
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներն առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են ստանալ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, և լրացուցիչ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5 տոկոսի տարբերության չափով, եթե ունեն նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկից չնվազեցված և փոխանցված գումար, բայց ոչ ավելի, քան փոխանցված գումարի 1.375-ապատիկը։ Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Ընդ որում, դիմումն առաջին եռամսյակի համար պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար՝ մինչև օգոստոսի 1-ը ներառյալ:
19:33 18.03.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ապրիլի 21-ին կիսելու եմ մտքերս Ձեզ հետ. Աննա Հակոբյանը՝ վսրդեսնիսցիներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառմամբ դիմել է վարդենիսցիներին․ «Սիրելի վարդենիսցիներ, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ապրիլի 21-ին, ժամը 13:00-ին, Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կիսելու եմ մտքերս Ձեզ հետ։ Միասին խորհելու ենք, գնալու ենք անցյալ, փնտրելու ենք մեր հարցերի պատասխանները կամ նորերն ենք առաջ բերելու: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։ ...
19:25 18.03.2025
Սպիտակ տուն. Պուտինի հետ Թրամփի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ և դեռ շարունակվում է։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ նախագահի օգնական, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։ «Նախագահ Թրամփը գտնվում է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, որտեղ նա զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է […] ...
19:15 18.03.2025
Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն աշխարհի գավաթի մրցաշարինՍպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն մարտի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել: Փետրվարին գերմանական Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի […] ...
19:10 18.03.2025
Կարևորել են ԱԶԲ-ի ներդրումները ճանապարհաշինության, էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանն ու Վարդան Կոստանյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին և Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Դոն Լամբերտին, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Փոխնախարարները ողջունել են հյուրերին, կարևորել ԱԶԲ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք զգալի […] ...
18:55 18.03.2025
Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի մայրցամաքի հերթական առաջնությանըԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է 2025 թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի նախնական հայտացուցակները։ Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները ներկայացված են 17 մասնակցով։ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը և կպայքարի 8-րդ տիտղոսի համար։ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում են՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 […] ...
18:50 18.03.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի ԺուկովինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը: Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը […] ...