14:15 18.03.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերին:
Մարտի 17-ին հավաքականին են միացել Արսեն Բեգլարյանը, Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը:
ՀՖՖ TV-ն զրուցել է Տիրասպոլի «Շերիֆում» հանդես եկող եզրային հարձակվող Արթուր Սերոբյանի հետ:
««Շերիֆում» ադապտացիոն փուլը շատ լավ եմ անցել: Մարզչական շտաբն ու ֆուտբոլիստներն ինձ շատ լավ են ընդունել: Մոլդովայի և Հայաստանի առաջնությունները նման են. այնտեղ էլ է 2-3 ակումբ պայքարում չեմպիոնության համար:
Ամեն անգամ հավաքականին շատ բարձր տրամադրությամբ եմ միանում: Լրջորեն պատրաստվում ենք առաջիկա խաղերին: Վրաստանը շատ բարդ մրցակից է: Նախ` տանը պետք է լավ հանդես գանք»,- ասել է Սերոբյանը:
Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»:
16:55 18.03.2025
ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են չեխ խորհրդարանականներինՄեզ համար կարեւոր ժամանակահատվածում եք այցելել Հայաստան: Մենք փոխանցել ենք խաղաղության համաձայնագրի տեքստն Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանի: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Մարտի 18-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Մարինա […] ...
16:48 18.03.2025
«Բարսելոնան» լավագույն խաղը ցույց տվող թիմն է. ՍիմեոնեՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտության մասին: «Նախկինում սրա մասին արդեն ասել եմ, բայց կկրկնեմ՝ «Բարսելոնան» լավագույն խաղը ցույց տվող թիմն է։ Դրանից բացի, սա այն ակումբն է, որը թիմային մակարդակում է լավագույնը, ինչպես նաև համալրված է անհատական գերազանց որակներ ունեցող ֆուտբոլիստներով»,- արգենտինացի մասնագետի խոսքերը […] ...
16:40 18.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի հետՄարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ՝ կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Չեխիայի […] ...
16:31 18.03.2025
Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախագծինՇվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, մարտի 18-ին ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության նպատակն է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային […] ...
16:25 18.03.2025
Լեգենդար «Այաքսը» 125 տարեկան էՆիդերլանդական լեգենդար «Այաքս» ակումբը 2025թ. մարտի 18-ին նշում է հիմնադրման 125-ամյակը: «Այաքսը» Նիդերլանդների ամենատիտղոսակիր ակումբն է, 36 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 20 անգամ՝ գավաթակիր: Չեմպիոնների լիգայի 1994/95 մրցաշրջանի հաղթողը հոբելյանական տեսանյութ է ներկայացրել ակումբի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ: ...
16:11 18.03.2025
Ներկայացվել են Կառավարության կողմից 2024 թ. արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումների հիմնական ուղղություններըՁեզ եմ ներկայացնում 2024 թվականի ընթացքում արդարադատության ոլորտում Կառավարության կողմից կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները: Նախորդ տարի ընդունվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով հստակեցվել են քարոզչական նյութերի, քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները: Նախատեսվել են նաեւ նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման ու ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր եւ այլն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար […] ...